Քաղաքական մրցակիցները չպետք է բանտում հայտնվեն․ ԵՄ-ն քննադատել է Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը

Լուրեր

22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն ու անդամ մի շարք երկրներ անդրադարձել են Թուրքիայի իշխանությունների կողմից Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանն ու դրան հաջորդած կալանավորմանը։

«Թուրքիայի հավատարմությունը ԵՄ-ին անդամակցելուն ավելի ու ավելի դատարկ է հնչում՝ Իմամօղլուի և մյուսների դեմ ձեռնարկված գործողությունների լույսի ներքո: Քաղաքական մրցակիցները չպետք է բանտ նստեն կամ կանգնեն դատարանի առաջ։ Երկիրը, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, պետք է հարգի օրենքի գերակայությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։

Նա նշել է, որ աշխարհաքաղաքական անհանգիստ ժամանակներում համագործակցությունը պահանջում է ժողովրդավարական Թուրքիա՝ հիմնված օրենքի գերակայության վրա՝ ուժեղ քաղաքացիական հասարակությունով, որը թուրք ժողովուրդն է կառուցել վերջին 100 տարվա ընթացքում:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ ավելի տարածած հայտարարության մեջ ընդգծել էր, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և շատ այլ հայտնի գործիչների կալանավորումը լուրջ հարձակում է ժողովրդավարության վրա։

«Ֆրանսիան վերահաստատում է իր խորը մտահոգությունն այս հարցում։ Ընտրված ընդդիմության ներկայացուցիչների իրավունքների հարգումը, ցույցերի ազատությունը և խոսքի ազատությունն օրենքի գերակայության հիմնաքարերն են։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրամիության անդամության թեկնածու երկիր՝ Թուրքիան կամավոր պարտավորություններ է ստանձնել այս ոլորտում»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրահանձնաժողովն էլ Թուրքիային  կոչ է արել «պահպանել ժողովրդավարական արժեքները»՝ որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ թեկնածու երկիր։

«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան խարսխված մնա Եվրոպային, բայց դա պահանջում է հստակ հավատարմություն ժողովրդավարական նորմերին և գործելակերպին»,- լրագրողներին  նախօրեին ասել էր հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի