Լրագրողին պատահաբար ընդգրկել են Թրամփի վարչակազմի գաղտնի չաթում․ դրա անդամները Signal-ում հութիների դեմ հարվածներն են քննարկել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին պատահաբար ավելացրել են Signal մեսենջերի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկել են Եմենի հութիների դեմ առաջիկա ռազմական գործողության մանրամասները: Այս մասին լրագրողը պատմել է «Թրամփի վարչակազմը պատահաբար ինձ հաղորդագրություն է ուղարկել իր ռազմական ծրագրերի մասին» վերնագրով հոդվածում։

Նա նշում է, որ քննարկումը տեղի է ունեցել Signal մեսենջերում, որը թույլ է տալիս կոդավորված հաղորդագրություններ փոխանակել։ Չաթում եղել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը (նա էլ Գոլդբերգին ուղարկել է չաթին միանալու հրավերը), փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Թուլսի Գաբարդը, ԿՀՎ ներկայացուցիչ, Թրամփի խորհրդական Սթիվեն Միլլերը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը:

Լրագրողը Ուոլցի կողմից Signal-ում հրավեր է ստացել մարտի 11-ին ժամը 11:44-ին:

«Ես այն ընդունեցի՝ հուսալով, որ իրոք ազգային անվտանգության խորհրդականն է և ցանկանում է խոսել Ուկրաինայի, Իրանի կամ այլ կարևոր հարցի մասին։ Երկու օր անց՝ հինգշաբթի՝ ժամը 16:28-ին, ես ծանուցում ստացա, որ պետք է ընդգրկվեմ Signal-ի չաթի խմբում: Այն կոչվում էր «Հութիի PC փոքր խումբ»»,- գրում է լրագրողը։

Ուոլցի խմբից հաղորդագրությունում նշվել է․ «Այս թիմը ստեղծվել է հութիների դեմ գործողությունները համակարգելու համար, հատկապես, առաջիկա 72 ժամվա ընթացքում»:

Մեկ րոպե անց «MAR» (պետքարտուղար Մարկո Անտոնիո Ռուբիո) անվամբ մեկը գրել է․ «Մայք Նիդհեմը՝ պետության համար», ըստ երևույթին, Պետքարտուղարության ներկայիս խորհրդականին նշանակելով որպես իր ներկայացուցիչ: Միևնույն ժամանակ, Signal-ի օգտատերը, որը նույնականացվել է որպես «JD Vance», գրել է. «Էնդի Բեյքերը՝ փոխնախագահի համար»:

Նույն օրը ԱՄՆ-ը սկսել է ռմբակոծել Եմենը։ Գոլդբերգը նշում է, որ սկզբում կասկածում էր, որ զրույցն իրական է, բայց հետո հասկացել է, որ դա իրական է, «երբ ռումբերը սկսել են ընկնել»:

Լրագրողը նաև մանրամասն ներկայացրել է չաթում շփումներն ու հաղորդագրությունները։

«Ես շատ մեծ կասկածներ ունեի այս խմբի իրական լինելու վերաբերյալ, քանի որ չէի կարող հավատալ, որ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ղեկավարությունը Signal-ի միջոցով կհաղորդի մոտալուտ պատերազմի պլանների մասին: Ես երբեք չեմ տեսել նման բան։ Ազգային անվտանգության պաշտոնյաները հաճախ են շփվում Signal-ով: Բայց հավելվածն օգտագործվում է հիմնականում հանդիպումների և այլ լոգիստիկ հարցերի պլանավորման համար, այլ ոչ թե առաջիկա ռազմական գործողությունների մանրամասն և խիստ գաղտնի քննարկումների: Եվ, իհարկե, ես երբեք չեմ լսել դեպք, որ լրագրողին հրավիրեն նման քննարկման»,- նշում է Ջեֆրի Գոլդբերգը։

Սպիտակ տունն անմիջապես չի պատասխանել The Atlantic-ի խնդրանքին՝ չաթի վերաբերյալ մեկնաբանություններ տալու համար, սակայն, ի վերջո, հոդվածում նշված մարդկանցից ոչ ոք չի հերքել, որ միջադեպը տեղի է ունեցել։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը հաստատել է Signal-ի խմբի իսկությունը, որի կազմում եղել է լրագրողը։

«Երևում է, որ սա իսկական չաթ է, և մենք ստուգում ենք՝ ինչպես է այնտեղ համարն ավելացվել»,- նշել է նա։

Նախօրեին էլ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «ոչինչ չգիտի» միջադեպի մասին։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հերքել է, որ ինքը սխալ է օգտագործել գաղտնի տեղեկատվությունը և պնդել, որ «ոչ ոք պատերազմական ծրագրերով տեքստային հաղորդագրություններ չի ուղարկել»։

«Դուք խոսում եք ստախոս և խորապես վարկաբեկված, այսպես կոչված, լրագրողի մասին, որը մասնագիտություն է ձեռք բերել խաբեբայություններ անելով։ Դա այն տղան է, որն աղբ է վաճառում»,- ասել է Հեգսեթը՝ միաժամանակ չհերքելով չաթի գոյությունը, որը կարող էր խախտել գաղտնի տեղեկատվության հետ կապված դաշնային օրենքները:

Իսկ ահա Դեմոկրատական ​​կուսակցության անդամները կոշտ քննադատության են ենթարկել Թրամփի թիմին սխալի համար։ Մասնավորապես, Սենատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել իր հանրապետական ​​գործընկերներին պաշտոնական, երկկուսակցական հետաքննություն սկսել միջադեպի վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի