Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային ու միջազգային զարգացումներն են քննարկել

Լուրեր

10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հատկապես՝ Պաղեստինում տիրող իրավիճակը, Գազայի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների վերսկսումը, Սիրիայի դեմ ագրեսիան, ինչպես նաև Եմենի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակումները։

Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող իրավիճակի քննարկման նպատակով Կահիրեում արաբա-իսլամական կոմիտեի վերջին հանդիպմանն իր մասնակցությանը՝ Հաքան Ֆիդանն ընդգծել է պաղեստինյան ժողովրդի իրավիճակի նկատմամբ իսլամական երկրների կողմից մեծ ուշադրության կարևորությունը:

Արաղչին էլ, «դատապարտելով Գազայի և Լիբանանի դեմ Իսրայելի հանցագործություններն ու ագրեսիան, որոնք կոպտորեն խախտում են հրադադարի մասին պայմանավորվածությունները, միջազգային հանրությանը, հատկապես իսլամական և տարածաշրջանային երկրներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել օկուպացիոն ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու համար»։

Նա նաև դատապարտել է Եմենում ԱՄՆ-ի ավիահարվածները՝ Գազայի, Արևմտյան ափի և Լիբանանի դեմ իսրայելական ռեժիմի վերսկսված հանցագործությունների հետ մեկտեղ, ընդգծել տարածաշրջանի երկրների միջև սերտ համագործակցության և համակարգման կարևորությունը՝ կանխելու ագրեսիան իսլամական երկրների դեմ և տարածաշրջանում անկայունության ու անապահովության սրումը:

Թուրքիայի ներքին զարգացումների վերաբերյալ (խոսքը Թուրքիայում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո սկսված բողոքի ցույցների ու հանրահավաքների մասին է) Արաղչին ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն այդ երկրի ներքին խնդիրն են, և վստահ են, որ թուրքական իշխանությունները պատշաճ կերպով կկառավարեն այդ զարգացումները՝ ելնելով թուրք ժողովրդի շահերից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի