Թուրքիայի բուհերում ուսանողները դասադուլ են անում․ պատուհաններից ցատկելով հեռանում են՝ ցույցերին միանալու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և 104 անձանց կալանավորման որոշումից հետո Թուրքիայի տարբեր համալսարանների ուսանողների բողոքի ակցիաները շարունակում են տարածվել։ Հազարավոր ուսանողներ այսօր բացակայում են դասերից՝ ուսանողական բոյկոտի կոչի պատճառով, որն ընթանում է «Բուհերը կանգնած են, ակադեմիական բոյկոտ» կարգախոսով։

Ուսանողների հիմնական պահանջներն են՝ վերջ տալ ակադեմիաներն և համալսարանները կառավարության գործիքի վերածող որոշումներին, չեղարկել Ստամբուլի համալսարանի վարչակազմի՝ Իմամօղլուի «դիպլոմը չեղյալ համարելու» որոշումը, ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և մյուսներին, որոնք ապօրինաբար ձերբակալվել են, ինչպես նաև վերացնել ցուցարարների նկատմամբ խոչընդոտները։

Յըլդըզի տեխնիկական համալսարանի (YTU) բազմաթիվ ֆակուլտետներ, ներառյալ՝ նախապատրաստական կուրսը, առավոտից բոյկոտ են իրականացնում։ Ուսանողները ժամը 12:00-ից բողոքի երթ են սկսել։ Ռեկտորատը բոյկոտին աջակցող դասախոսներին սպառնացել է հետաքննությամբ: Չնայած դրան՝ ակցիաները տեղի են ունենում ուսանողների ակտիվ մասնակցությամբ և դասախոսների աջակցությամբ։

Բոյկոտին մեծ մասնակցություն են ունեն նաև Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողները։ Չնայած ռեկտորատի հայտարարությանը, թե «դասեր չանցկացնելու և/կամ քննությունները հետաձգելու բան չկա», ուսանողները դասերին չեն հաճախում։ Բոյկոտը կանխելու համար շենքի մուտքն արգելափակվել է, դռները փակել են ուսանողների վրա։ Ուսանողները շենքից դուրս են եկել՝ ցատկելով պատուհաններից։

Բոյկոտում են նաև Ստամբուլի և Բողազիչի համալսարանի ուսանողները։ Բոյկոտին միացել են նաև Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի