Թուրքիայում զանգվածային ցույցերից հետո ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել․ ձերբակալվել են լրագրողներ և քաղաքական գործիչներ

Լուրեր

17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:43
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
17.07.2026 | 16:10
Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով
17.07.2026 | 16:03
«Վեոլիա Ջուրը» լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո
17.07.2026 | 15:54
Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում 12 նավի են հարվածել
17.07.2026 | 15:43
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
Բոլորը

Ստամբուլի  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրում սկսված զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են, ոստիկանությունն էլ ձերբակալություններ է իրականացնում։ Bianet-ը հաղորդում է, որ այսօր առավոտյան Ստամբուլում խուզարկություններ են իրականացվել մի շարք հասցեներում, բերման են ենթարկել բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ կուսակցության առաջնորդներին և լրագրողների։

Տան խուզարկության ժամանակ ձերբակալվել են ֆոտոլրագրող Բյուլենթ Քըլըչը, լրագրող Զեյնեփ Քուրայը, AFP-ի լրագրող Յասին Աքգյուլը, լրագրող Հայրի Թունչը, ֆոտոլրագրող Քուրթուլուշ Արին, Now TV-ի լրագրող Օնուր Թորունը, BirGün-ի լրագրող Բարիշ Ինջեն և AA-ի լրագրող Մուրադ Շենգյուլը։ Բյուլենթ Քըլըչը և լրագրող Զեյնեփ Քուրայը ձերբակալվել են և տարվել են Վաթան փողոցի ոստիկանական բաժանմունք։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության թուրքական ներկայացուցչության անունից արված հայտարարության մեջ նշվում է, որ «բերման են ենթարկվել ֆոտոլրագրողներ Յասին Աքգյուլը և Բյուլենթ Քըլըչը, որոնք հետևում էին Սարաչհանեում նորություններին։ Այստեղ է տեղի ունենում հանրահավաքը ընդդեմ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության։ Լրագրող Զեյնեփ Քուրայը, BirGün-ի լրագրողներ Էբրու Չելիքը և Դենիզ Գյունգորը, AA-ի թղթակից Մուրադ Շենգյուլը ոստիկանների կողմից մահակներով ծեծի են ենթարկվել՝ չնայած հայտարարել են, որ լրագրողներ են։

«Լրագրողների վրա հարձակումները շարունակվում են անդադար։ Լրագրողների անվտանգությունն ու իրավունքները ոտնահարվում են։ Կոչ ենք անում ՆԳ նախարարին վերջ տալ այս խախտումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

SOL կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ, փաստաբան Դենիզ Դեմիրդողենն այսօր առավոտյան սոցցանցում հայտնել է իր ձերբակալության մասին։

Թուրքիայի կոմունիստական ​​կուսակցությունն էլ (TKP) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ  ձերբակալվել են TKP-ի Ստամբուլի նահանգի կառույցի նախագահ Ահմեդ Դինչելը, Արդա Հաջիուսուֆօղլուն և կուսակցության ևս երեք անդամներ։

Բուրսայում ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել Բժշկական պալատի նախագահ Քադիր Բինբաշը։ Իրավաբանների ասոցիացիայի Անկարայի մասնաճյուղի հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ տներում խուզարկությունների ժամանակ ձերբակալվել է 23 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի