Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից

Լուրեր

22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից՝ ենթադրելով, որ դա արդյունավետ որոշում կլինի Վաշինգտոնի համար, գրում է Turkiye today-ը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ դրական» զրույց են ունեցել, որի ընթացքում ակնհայտ է Թրամփի հարգանքը Էրդողանի նկատմամբ։ Նա, միաժամանակ, ասել է, որ Անկարան զգուշավոր է մնում Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի և քրդերի միջև ստորագրած համաձայնագրի առնչությամբ՝ ընդգծելով, որ Թուրքիան կարճաժամկետ հեռանկարում ուշադիր հետևելու է գործընթացին։

«Մյուս կողմից, ամերիկյան բանակի ներկայությունը Սիրիայում իր գինն ունի։ Ամերիկյան հասարակական կարծիքում կասկածի տակ են դրվում Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակական օգուտները: Նախկինում Սիրիայում կային Իրանը, Ռուսաստանը և Ասադի ռեժիմը։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Նախագահ Թրամփը պետք է համոզված լինի ամերիկյան զորքերի հետագա ներկայության անհրաժեշտության հարցում։ Եթե ​​ԱՄՆ-ը դուրս բերի իր բանակը, դա նրանց համար ավելի քիչ ծախսատար կլինի»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղապահ ուժերի ստեղծմանը, «եթե կողմերը համաձայնեն ստեղծել» այն՝ որպես Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը կարգավորելու ջանքերի մի մաս:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի