Թրամփը Իրանին ուղղված «կոշտ» նամակում 2 ամիս ժամանակ է տվել՝ միջուկային նոր գործարքի համար․ Axios

Լուրեր

19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:18
Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է
19.02.2026 | 13:15
ՄԻՊ-ը խուսափեց ասել` Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ունի՞, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:04
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին. ԶԼՄ-ներ
19.02.2026 | 12:56
Ինձ մի բան է անհանգստացնում, գումարներն ո՞վ է գնահատում. Գրիգորյանը` համայնքների ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:45
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ»․ հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից․ՀՎԿԱԿ
19.02.2026 | 12:38
«65+ քաղաքացիների համար էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը կլինեն անվճար». Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:34
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը հավաք կանցկացնի ԵԱ-ի որակավորման փուլից առաջ
19.02.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պսկովի նավթաբազայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:16
Անի Սամսոնյանը որպես տուժող հարցաքննվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 
19.02.2026 | 12:09
Հարավային Կորեայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
19.02.2026 | 12:03
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 12:00
Պարեկ է վրաերթի ենթարկվել // Շոյգուն խոսել է հայկական երկաթուղին ՌԴ-ից վերցնելու «հետևանքների» մասին․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 11:53
Ոչ մի ճանապարհ չի կարող փոխարինել Վրաստանի եզակի ռազմավարական դերին. Թբիլիսին՝ ՀՀ-Ադրբեջան ճանապարհային նախագծերի մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, երկամսյա վերջնաժամկետ է սահմանում միջուկային նոր համաձայնագրի համար։ Այս մասին Axios-ին հայտնել են ամերիկացի մի պաշտոնյա և նամակին ծանոթ երկու այլ աղբյուրներ:

Ըստ լրատվամիջոցի՝ պարզ չէ՝ երկամսյա ժամանակացույցը սկսվում է նամակի ուղարկման պահի՞ց, թե երբ սկսվեն բանակցությունները։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի հայտարարությունները և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան, ասել են աղբյուրները:

Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, հիմա Թեհրանն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն:

Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին։ Մեկ օր անց ԱՄԷ նախագահի բանագնաց Անվար Գարգաշը մեկնել է Թեհրան և նամակը փոխանցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» է: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, մյուս կողմից՝ զգուշացրել հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Աղբյուրներն ասել են նաև, որ նամակում Թրամփը նշել է, թե չի ցանկանում անժամկետ բանակցություններ և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար։

Մինչ նամակն իրանցիներին հանձնելը, Սպիտակ տունը ԱՄՆ մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, տեղեկացրել է դրա բովանդակության մասին։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանությունների խնդրանքներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի