Բայրամովը Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարին խաղաղության պայմանագրի կնքման Բաքվի պահանջներն է հնչեցրել, խոսել Արցախի ղեկավարների շինծու դատերից

Լուրեր

25.03.2025 | 23:18
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացելու հնարավորությունը
25.03.2025 | 23:05
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
25.03.2025 | 22:44
Տնից գումար ու ոսկյա զարդեր էր գողացել և խաղադրույքներ կատարել
25.03.2025 | 22:31
Հրդեհ Նորամարգ գյուղում. այրվել է խոտածածկույթ
25.03.2025 | 22:17
Թուրքիայում զանգվածային ցույցերին մասնակցելու մեղադրանքով ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել
25.03.2025 | 22:03
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.03.2025 | 21:46
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
25.03.2025 | 21:41
Մոսկվայից պնդում են՝ Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների արդյունքների մասին հայտարարությունը չի ընդունվել Կիևի դիրքորոշման պատճառով
25.03.2025 | 21:24
Ռուսներն իրավունք ունե՞ն Անի Խաչատրյանի քաղաքում ակցիաներ անել․ եվրոպամետ «Հանրապետություն» կուսակցության անդամների արձագանքը
25.03.2025 | 21:12
Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել ձերբակալված հայերի արդար դատավարությունն ու ապահով պայմաններ ստեղծել նրանց համար
25.03.2025 | 21:06
Սերժանտական նորաստեղծ համակարգի սերժանտների առաջին խումբն այսօր ստանձնում է իր առաքելությունը
25.03.2025 | 21:00
Մինչև 2027 թվականը խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին խոսելը լուրջ չէ․ Արիֆ Յունուս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2025 | 20:45
Կռվախնձոր՝ «նախկինների» ու «ներկաների»․ ինչո՞ւ քաղաքապետարանը չի ապամոնտաժում ինքնակամ կառույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2025 | 20:35
ՀՀ և Իրանի ԱԳՆ խոսնակները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների ԱԳՆ-ների միջև համագործակցության հարցեր
25.03.2025 | 20:29
Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ հետ հեռախոսազրույցում մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին ու կրկին ադրբեջանական նախապայմանները առաջ քաշել, հաղորդում է ադրբեջանական կողմը։

Նա ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, իբր, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումը Մինսկի խմբի ու ԵԱՀԿ այլ համապատասխան կառույցների նկատմամբ խոչընդոտներ են ստեղծում, և կարևոր է այդ խոչընդոտների վերացումը՝ համաձայնագիրը ստորագրելու համար։

Բայրամովն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատավարություններին։

«ԱԳՆ ղեկավարը նաև տեղեկացրել է Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անջատողական առաջնորդների և հայազգի անձանց դատավարության մասին և նշել, որ հակաահաբեկչական միջոցառումներից հետո Ադրբեջանը, ցուցաբերելով մարդասիրություն, թույլ է տվել հայկական անօրինական զինված խմբավորումների ավելի քան 10 հազար ներկայացուցիչների լքել երկիրը։ Նշվել է, որ ձերբակալվածները մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ, ընդգծվել է, որ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը, որն իրականացվում է այդ ձերբակալությունների, իբր, անհիմն լինելու կապակցությամբ, որևէ հիմք չունի»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի