«Էրդողան, բռնապե՛տ»․ Ստամբուլում մարդիկ հավաքում են ակցիաների՝ ի նշան ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո քաղաքի տարբեր հատվածներում մարդիկ հավաքում են՝ իրենց աջակցությունը հայտնելու քաղաքական գործչին։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում՝ Վաթան փողոցում և շրջակայքում, արտակարգ միջոցներ են ձեռնարկվել։ Դեպի այս փողոց տանող բազմաթիվ ճանապարհներին ոստիկանական պատնեշներ են տեղադրվել։

Չնայած դրան՝ ոստիկանական բաժանմունքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները։ Նրանք «Էրդողան, բռնապե՛տ», «Կառավարությո՛ւն, հրաժարական տուր» կոչեր են հնչեցնում։

Ստամբուլի համալսարանի ուսանողներն էլ հավաքվել են համալսարանական սրճարանի դիմաց՝ բողոքելու Իմամօղլուի դիպլոմը չեղարկելու որոշման և ձերբակալությունների դեմ։ Ակցիային մասնակցել են նաև Բողազիչի համալսարանի, Յըլդըզի տեխնիկական և Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողները։ Երթով ընթացող ուսանողներին ոստիկանները կանգնեցրել են։

Ուսանողները վանկարկել են՝ «Օրը կգա, իրավիճակը կփոխվի, ԱԶԿ-ն պատասխանատվության համար կկանգնի ժողովրդի առաջ»։

Պատնեշի հետևում գտնվող ուսանողներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել բողոքի ակցիայի տարածք։ Ավելի ուշ ուսանողներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանները մահակներ են կիրառել նրանց նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի