Փաշինյանն արտահերթ ընտրությունների է գնալու,Գյումրիում պարտվելու է. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 13:14
Փաշինյանին էլ են օտարներն աջակցում, վատ եմ գնահատում Ռուբիոյի այցը․ Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 13:07
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ժամանել է Կիև
25.05.2026 | 13:06
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:59
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակներում. կա 5 ձերբակալված
25.05.2026 | 12:51
Ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք»․ ադրբեջանցիները չեն կարող ՀՀ-ում տուն գնել․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:40
Ռուսաստանում երկու մարդ է զոհվել ուկրաինական ուժերի գիշերային հարձակման հետևանքով
25.05.2026 | 12:35
Անտոնիո Կոնտեն հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին
25.05.2026 | 12:29
«Խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»․ ԿԳՄՍ-ն՝ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի փակման մասին
25.05.2026 | 12:20
Սերբիայի նախագահը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
25.05.2026 | 12:11
Ռուբիոն վաղը Հայաստան կգա // Մեդվեդևը սպառնում է ՀՀ-ին գազի գնի թանկացմամբ․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 12:09
Վռնդել են Ռուսաստանից, խոպան էր գնացել. բանավեճ սկսվեց Փաշինյանի և գյումրեցիների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:06
Սամվել Կարապետյանը հայտարարություն է անում․ ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:02
Արման Թաթոյանի քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:01
Մեդվեդևը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին
25.05.2026 | 11:55
Լուիս Սուարեսի հեթ-տրիկն օգնել է «Ինտեր Մայամիին» հաղթել 6։4 հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պարոն Փաշինյանի նպատակն ինձ մանդատից զրկելն է, և դրա համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ»,- լրագրողների հետ զրույցում խոսելով իր դեմ հարուցված քրեական գործից՝ ասաց ՔՊ խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Գյումրիի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար, բոլորը՝ այդ թվում նաև ես, զրկվում ենք մանդատից»,- կարծիք հայտնեց Աղազարյանը։

Թե ինչ հիմքով է ասում, որ ՔՊ-ն կպարտվի՝ պատգամավորը չպարզաբանեց։ Աղազարյանը միայն կարծիք հայտնեց, որ Փաշինյանի ռեյտինգը որոշ դեպքերում ցածր է, բայց եղածների մեջ ամենաբարձրն է։

Նա պնդեց, որ իր դուրս գալը կուսակցության ռեյտնիգի վրա ազդել է և այն նվազել է 1 տոկոսի չափով։

Աղազարյանը նշեց, որ իրեն քաղաքական հետապնդման չեն ենթարկում, այլ՝ քաղաքական ճնշումներ։ «Մանդատը վայր չդրեցի, և պարոն վարչապետն ու քաղաքական թիմը գտնում են, որ դա իշխանության հեղինակությանը հարված է,- ասաց նա ՝ հայտարարելով, որ եթե իրեն «խելոք չպահի» և չենթարկվի քննիչների պահանջներին, բնականաբար, բանը կալանքին էլ կհասնի։- Բայց կալանքը որպես ճնշում ինձ վրա ազդեցություն չի ունենա։ Ես 63 տարեկան եմ, և այնպես չէ, որ իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ»։

Մանրամասները` տեսանյութում։