Բաքուն շարունակում է ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելությանը մեղադրել «լրտեսության» մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն շարունակում է հետևել ՀՀ տարածքում սահմանի տարբեր հատվածներում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականացվող պարեկություններին։ Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները կրկին երկրի սահմանապահ ծառայության տեսանյութն են հրապարակել։

Ադրբեջանական իշխանական աղբյուրները գրում են, թե «ԵՄ լրտեսական առաքելության գործունեության նոր կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես է, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության մեքենաների շարասյունը շարժվում Լաչինի և Զանգիլանի ուղղությամբ»։

Հավելենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պարբերաբար է տեսանյութեր հրապարակում Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժից։

Օրերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր կրկին մեղադրանքներ հնչեցրել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին՝ հայտարարելով, թե այն, իբր, Եվրամիության հետախուզական առաքելությունն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի