Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, տարածաշրջանում կայունություն չի լինի. Ալիև

Լուրեր

22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
Բոլորը

Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Հարավային Կովկասի տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հիմա մեզ մոտ համեմատաբար հանգիստ շրջան է։ Դրա համար մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, ստեղծենք անվտանգության մեխանիզմներ, որոնք կլինեն համապարփակ, վերացնենք նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք և  փորձենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- հայտարարել է Ադբեջանի նախագահը։

Նա նշել է՝ այդ ժամանակ անկախ երկրներ չեն եղել և չեն կարողացել իրենց ապագան պլանավորել։

«Մենք մեծապես կախված էինք խորհրդային կենտրոնից, բայց գոնե ակտիվ փոխգործակցություն կար Հարավային Կովկասի հանրապետությունների միջև։ Այսպիսով, մենք ունենք այս փորձը, և մենք պարզապես պետք է հիշենք այն: Այս տարածաշրջանի համար շատ կարևոր է չուշանալ աշխարհաքաղաքական փոփոխություններից և կենտրոնանալ մեր տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային հնարավորությունների վրա»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, թե պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կնքվում է խաղաղության պայմանագիր։

«Հիմա էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից գրեթե հինգ տարի անց, մենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք։ Այո՛, հանգիստ ժամանակաշրջան ենք ապրում, զոհեր այլևս չկան, և սա ստեղծված իրավիճակում  մեծ առավելություն է։ Բայց քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, այստեղ նման կայունություն չի լինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի