ՀՀ-ն պատրաստվում է նոր պատերազմի, վստահության մակարդակը մոտ է զրոյի․ Ալիև

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանը «լավ հիշում է, թե ինչպես էր Հայաստանն իրեն պահում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ։

«Այսօր որոշ եվրոպացի բյուրոկրատներ փորձում են Հայաստանը ներկայացնել որպես խաղաղության աղավնի։ Սակայն նրանք մոռանում են ներկայիս իշխանության նախկին արարքների մասին։ Մի բան կարող եմ ասել՝ վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի։ Նրանց որևէ ասածի չենք վստահում, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Մեզ պետք են փաստաթղթեր, մեզ պետք է, որ նրանց Սահմանադրության մեջ չմնա որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի. սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, այսօր այդ հարցը լուծված է, Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ինչո՞ւ չմիանալ մեզ և ԵԱՀԿ-ին համատեղ հայտարարություն չներկայացնել կազմակերպությունը լուծարելու համար։Նրանք  չեն ուզում»,- հայտարարել է Ալիևը։

Բացի այդ, Ալիևը կրկին դժգոհել է, թե Հայաստանը սպառազինվում ու մեծացնում է ռազմական ներուժը։

«Դա ցույց է տալիս, որ  նրանք պատրաստվում ենք նոր պատերազմի։ Իսկ ո՞վ է նրանց նորից մղում պատերազմի․ Ֆրանսիան և նրա նախագահը։ Այն մահաբեր զենքը, որ նրանք մատակարարում են Հայաստանին, ուղղված է մեր դեմ։ Հայաստան են առաքվում «CAESAR» հաուբիցներ, որոնք այսօր կարող են անհրաժեշտ լինել այլ վայրերում։ Այսպես կոչված, Եվրոպական դիտորդական առաքելությունը, որն իրականում Եվրամիության հետախուզական առաքելությունն է, գիշեր-ցերեկ կանգնած է մեր սահմաններին՝ լրտեսների պես։ Մենք ունենք բավարար հետախուզական տվյալներ այս, այսպես կոչված, դիտորդական առաքելության վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ինչ վերաբերում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին հատկացվող միջոցներին, Ալիևը հայտարարել է, թե «միլիոնավոր դոլարներ են հատկացվում Հայաստանին սպառազինման  համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի