ՌԴ երեք շրջանների արդյունաբերական օբյեկտներ ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Մարտի լույս 13-ի գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի վեց շրջանների վրա։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են 77 անօդաչու թռչող սարք․ 30-ը՝ Բրյանսկի շրջանի, 25-ը՝ Կալուգայի, վեցը՝ Կուրսկի և Վորոնեժի, հինգը՝ Ռոստովի և Բելգորոդի շրջանների վրա։ Անօդաչու սարքերի հարվածները հրդեհներ են առաջացրել երեք շրջանների արդյունաբերական օբյեկտներում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Կալուգայի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ձերժինսկի շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում։ Գիշերային հերթափոխի աշխատակիցներից մեկը թեթև վնասվածք է ստացել, հայտնել է նահանգապետ Վչաչեսլավ Շապշան։

Տեղի բնակիչների խոսքով՝ անօդաչու սարքերը հարձակվել են Կալուգայի բետոնի գործարանի վրա։ Շրջանի ղեկավարը նշել է նաև, որ Խվաստովիչսկի շրջանում՝ անօդաչու թռչող սարքի կործանման վայրում, վնասվել են կապի աշտարակը և էլեկտրահաղորդման գիծը։

Ռոստովի մարզի Շոլոխովի շրջանում անօդաչուի կործանումից հետո հրդեհ է բռնկվել արդյունաբերական օբյեկտի տարածքում։ Նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարն այս կապակցությամբ հայտնել է  «լանդշաֆտային հրդեհի» մասին։ Ռոստովի իշխանությունների տվյալներով՝ տեղում ոչ ոք չի տուժել:

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ մարտի 12-ի ուշ երեկոյան Տելեգրամում գրել է անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու մասին։ Ըստ նրա՝ վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքը հրդեհ է առաջացրել «ենթակառուցվածքային օբյեկտներից մեկում»։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օբյեկտի մասին է խոսքը։ Ավելի ուշ Գուսևը հայտնել է, որ հրդեհը մարվել է՝ նշելով, որ զոհեր չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի