Ռուբեն Ռուբինյանը թուրքական հեռուստաալիքի հետ զրույցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից է խոսել

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և Երևանի մոտեցումը այդ հարցում սկզբից ի վեր չի փոխվել։ Թուրքական NTV հեռուստաալիքի լրագրող Մետե Չուբուկչուին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի հետ ցամաքային սահմանի ապաշրջափակում»,- ասել է Ռուբինյանը՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի։

Նա նաև նշել է, որ ՀՀ-ն երեկ, այսօր, վաղը պատրաստ է սահմանի բացման ու հարաբերությունների կարգավորման, և եթե Թուրքիան քաղաքական կամք դրսևորի, դա արագ տեղի կունենա։

«Կարող եմ ասել, որ ամենակարևոր պայմանավորվածությունը սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների  համար բացելն է, որը համաձայնեցվել է 2022 թվականին։ Հայաստանն իր կողմից վերանորոգել է Մարգարայի կամուրջը։ Մենք ակնկալում ենք թուրք գործընկերներից՝ անել նույնը»,- հայտարարել է Ռուբինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի