Թեհրանն առաջիկայում արաբական երկրի միջոցով կստանա Թրամփի նամակը․ Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը արաբական երկրի ներկայացուցչի կողմից առաջիկա օրերին տեղ կհասցվի, գրում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ թեև Դոնալդ Թրամփը նամակ է գրել, իրանցի պաշտոնյաներն այն դեռևս չեն ստացել։

«Նամակը գրվել է, սակայն մեզ դեռ չի հասել»,- ասել է Արաղչին՝ հավելելով, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի արաբական երկրի հատուկ բանագնացը մոտ օրերս նամակը հասցնի Թեհրան։

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, Արաղչին վերահաստատել է Թեհրանի հանձնառությունը խաղաղ միջուկային զարգացմանն ու շարունակվող բանակցություններին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ բաց է եղել բանակցությունների համար, սակայն այդ բանակցությունները պետք է լինեն արդար և հարգալից։ Մենք նախկինում բանակցել ենք JCPOA-ի շուրջ և շարունակում ենք քննարկումներն այսօր։ Չնայած ԱՄՆ-ը վաղուց դուրս է եկել համաձայնագրից, մենք դեռ բանակցություններ ենք վարում եվրոպական երեք երկրների հետ։ Երկու շաբաթ առաջ կայացել է բանակցությունների չորրորդ փուլը, և շուտով սպասվում է նոր փուլ։ Միաժամանակ, մենք շարունակում ենք մեր քննարկումները Չինաստանի և Ռուսաստանի հետ, և ուրբաթ օրը եռակողմ հանդիպում կանցկացվի Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև»,- ասել է նա՝ նշելով, որ Իրանը մնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) կողմ, և որ նրա միջուկային ծրագիրը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է բանակցություններ վարել Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ և նամակ է ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի