Ալիևի օգնականը Լոնդոնում է․ նա հանդիպումներ է անցկացրել բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Քաղաքականություն
11.03.2025 | 16:03
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութինի հետ։ Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ համագործակցության խորացումը։
Հաջիևը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ։ Կողմերն արդյունավետ քննարկում են անցկացրել Ադրբեջան-Մեծ Բրիտանիա գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Ալիևի օգնականին ընդունել է նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարար Վերնոն Կոկերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի