ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան «ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ»

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

Ուկրաինան ստիպված կլինի զիջել 2014 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից զավթված տարածքների մի մասը՝ պատերազմին վերջ տալու ցանկացած համաձայնության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ բանակցությունների համար Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ, գրում է Politico-ն։

Ռուբիոն ասել է, որ զիջումները լայնամասշտաբ ներխուժմանը վերջ դնելու «միակ ճանապարհն են»։

«Նրանք [ուկրաինացիները] շատ են տուժել, նրանց ժողովուրդը մեծապես տուժել է: Եվ նման բանից հետո դժվար է նույնիսկ խոսել զիջումների մասին։ Բայց դա միակ ճանապարհն է՝ դրան վերջ դնելու, ավելի մեծ տառապանքը կանխելու համար»,- ասել է Ռուբիոն։

Նշելով, որ  ինքը «չի պատրաստվում որևէ բան նախապես բանակցել», Ռուբիոն հավելել է,  որ ամերիկյան կողմը կփորձի հասկանալ, թե ինչ է «պատրաստ Կիևն անել խաղաղության հասնելու և պատերազմին վերջ դնելու համար»։

«Դա կարող է անհամատեղելի լինել այն ամենի հետ, ինչ պատրաստ են անել ռուսները։ Դա այն է, ինչ մենք պետք է պարզենք»,-ասել է նա։

Ռուբիոն նաև ակնարկել է, որ Ուկրաինային օգնությունը կարող է նորից սկսվել՝ կախված առաջիկա բանակցությունների արդյունքներից՝ ասելով, որ ԱՄՆ-ը «կարող է լավ նորություն հայտնել այդ ճակատում»:

«Այդ ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ մենք զգացինք, որ նրանք հավատարիմ չեն որևէ խաղաղ գործընթացի կամ շահագրգռված չեն բանակցություններով։ Եթե դա փոխվի, ապա ակնհայտորեն մեր կեցվածքը կարող է փոխվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հավելենք, որ այսօր Սաուդյան Արաբիայում տեղի կունենան ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի