Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանն ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցության կոչ է արել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Newsmax-ին տված հարցազրույցում խոսել է երկու երկրների երկարամյա գործընկերության մասին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը միշտ աջակցել է Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ԱՄՆ-ին դիտարկում է որպես «ռազմավարական դաշնակից և դաշնակից, որի նկատմամբ նա բարոյական պարտավորություններ ունի»։

«Մեր հարաբերությունները կրում են շատ  ռազմավարական, խորը և ամուր բնույթ։ Մենք սկսել ենք մեր համագործակցությունը 1990-ականների սկզբին և բարձր ենք գնահատում այն ​​ամբողջ օգնությունը, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է այդ ժամանակահատվածում Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Մենք նաև հիմք ենք դրել ամերիկյան խոշոր ընկերությունների հետ էներգետիկ սերտ համագործակցության համար»,- ասել է դեսպանը։

Իբրահիմը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին «Դարի պայմանագրի» իրականացման գործում ունեցած առանցքային դերի համար, որը թույլ է տվել Ադրբեջանին նավթ վաճառել Եվրոպային: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանն իր հերթին աջակցել է ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր՝ նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով վերջին տարիներին պարբերաբար քննադատում էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին և նրա վարչակազմին, իբր, Բաքվի նկատմամբ կողմնակալ և անարդար քաղաքականություն վարելու համար։

Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Բաքուն հույս ունի հարաբերությունները կարգավորել Վաշինգտոնի հետ։ Ավելի վաղ էլ Ալիևը հույս էր հայտնել, որ կվերսկսեն ԱՄՆ-ի հետ աշխատանքը։

Հարաբերությունների բարելավման համար Բաքուն փորձում է նաև ներգրավել Իսրայելին։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Թել Ավիվը ձգտում է Ադրբեջանին ներգրավել Թրամփի տարածաշրջանային ծրագրերում և Իսրայելի շահերում, բացի այդ, Իսրայելը բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցություն հաստատելու համար։

Հիշեցնենք, որ հունվարին ստորագրվել էր ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը Բաքվում մտահոգություններ էր առաջացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի