Պոդոլյակը հայտնել է, թե ԱՄՆ-ը որքան օգնություն է տրամադրել Ուկրաինային

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները ներողություն չեն խնդրի երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վեճի համար։ Այս մասին Le Point-ին տված հարցազրույցում հայտարարել է Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է Meduza-ն։

Նրա կարծիքով՝ Զելենսկին «միանգամայն ճիշտ էր և՛ ձևով, և՛ բովանդակությամբ», երբ փորձում էր իր ամերիկացի գործընկերներին փոխանցել «հիմնական գաղափարը, որ առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու՝ ոչինչ չի ստացվի»։

«Անհնար է դրական արդյունքների հասնել՝ հենվելով Մոսկվայի կամավոր զիջումների վրա։ Խաղաղության բանակցություններն անհնար են առանց Ռուսաստանի նկատմամբ հարկադրանքի։ Մեր նախագահն անխոնջ բացատրում է մեր գործընկերներին, թե ինչ պատերազմ է սա և ով է այն հրահրել։ Ուստի, մենք ներողություն չենք խնդրի այն սխալի համար, որը տեղի չի ունեցել»,- ասել է Պոդոլյակը։

Նա նաև հրաժարվել է տեղի ունեցածը համարել Զելենսկիի «նվաստացում»։ Ուկրաինացի պաշտոնյայի կարծիքով՝ դա «էմոցիոնալ քննարկում էր քաղաքական առաջնորդների միջև»։

«Պարադոքսալ կերպով, այս հանդիպումը որոշ առումներով օգտակար ստացվեց։ Ընդգծելով մեր տարբերությունները՝ մենք կարող ենք հստակեցնել մեր տեսակետները։ Ի տարբերություն մեզ՝ ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանը երկիր է, որի հետ հնարավոր է բանակցել»,- հավելել է Պոդոլյակը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի օգնությանը, ըստ Պոդոլյակի՝ Վաշինգտոնը 114 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ֆինանսական օգնության վրա։

«Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կազմում է 114 միլիարդ դոլար, ոչ թե 300 կամ 500 միլիարդ»,-հայտարարել է նա՝ նշելով, որ այդ գումարի մի մասը հատկացվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, մյուս մասն էլ ստացել են ամերիկյան պաշտպանական ընկերությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի