Անկարան պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, զորքեր ուղարկել Ուկրաինա․ Թուրքիայի ՊՆ

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել են լուրերին, որ խաղաղար ուժերի կազմում Թուրքիան զորքեր է ուղարկելու Ուկրաինա, հաղորդում է TRT Haber-ը։

«Մեր տեսակետը մնում է այն, որ արդար և տևական խաղաղություն կարելի է ձեռք բերել երկու կողմերի հավասար և արդար ներկայացվածության միջոցով։ Այս գործընթացում մեր երկիրը կշարունակի աջակցել բոլոր կառուցողական նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, Սև ծովի պահպանմանը որպես խաղաղության ծովի և Ուկրաինայի վերականգնմանը»,- ասել է աղբյուրը։

Նշվում է, որ Անկարան հետևում է պատերազմը դադարեցնելուն ուղղված բազմակողմ դիվանագիտական ​​նախաձեռնություններին՝ պետության համապատասխան կառույցների հետ սերտ համակարգմամբ։

«Առաքելությանն աջակցելու հարցը, որը բարձրացվել է տարբեր լրատվամիջոցներում, բայց դեռ չի դրվել հայեցակարգային շրջանակի մեջ, բոլոր շահագրգիռ կողմերի կողմից համատեղ կգնահատվի, եթե դա անհրաժեշտ համարվի, կարվի տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատման համար»,- ասել է Թուրքիայի ՊՆ աղբյուրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Թուրքիան պատրաստ է զորքեր ներգրավել Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի