21-րդ դարի հայ ճարտարապետությունն ինձ մեծ տխրություն է պատճառում. ապաքաղաքական զրույց Կարեն Բալյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանը: Նա հիշում է, որ 1970-ականներին սովորում էր Մոսկվայում, ասպիրանտուրայում, և նրա թեման էր «Ազգայինը ժամանակակից հայ ճարտարապետության մեջ»: Շատերն այն ժամանակ վստահ էին, որ ժամանակակից ճարտարապետության մեջ որևէ ազգային տարր չկա: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ այն նմուշները, որոնք հետագայում անվանեցին «հայկական մոդեռնիզմ», բազմաթիվ թելերով կապվում են հայ միջնադարյան ճարտարապետության և ընդհանրապես մշակույթի հետ:

Անդրադառնալով խնդրին, թե այսօր ինչը կարելի է անվանել «ազգային», հաղորդման հյուրը նշում է, որ, իր կարծիքով, դա նշանակում է հավատարիմ մնալ ոչ միայն ավանդույթներին, այլև լանդշաֆտին, կլիմային, միջավայրին: Եթե կառույցն այդ չափանիշներին չի համապատասխանում, ապա ճարտարապետական ինչ-որ հնարքներ այն չեն կարող ազգային դարձնել:

Պատասխանելով հարցին՝ կա՞ն, արդյոք, 21-րդ դարի հայ ճարտարապետության մեջ ուղենիշային նմուշներ, Կարեն Բալյանը կարծիք է հայտնում, որ նման նմուշներ չկան, մեզանում հասարակական մթնոլորտը չի նպաստում նոր տաղանդների հայտնությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արամ Աբրահամյան