Դոնա՛լդ, խելացի տղա ես, բայց սա հիմար բան է․ Թրյուդոն պատասխան մաքսատուրքեր է խոստացել ԱՄՆ-ին

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան մաքսատուրքերը «շատ հիմար» է որակել՝ ասելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստացնում է Ռուսաստանին, մինչդեռ Կանադայի դեմ առևտրային պատերազմ է սկսում, գրում է AP-ը։

Պաշտոնավարման վերջին օրերի մամուլի ասուլիսում Թրյուդոն նշել է, որ Կանադան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ավելի քան 100 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա՝ ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի:

«Այսօր Միացյալ Նահանգները առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ՝ իր ամենամոտ գործընկերոջ և դաշնակցի, ամենամտերիմ ընկերոջ: Միաժամանակ, նրանք խոսում են Ռուսաստանի հետ դրական աշխատելու, ստախոս, մարդասպան բռնապետ Վլադիմիր Պուտինին հանգստացնելու մասին»,- ասել է Կանադայի վարչապետը։

Հիշեցնենք, որ Թրամփը Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրք է սահմանել։

«Այն, ինչ նա ցանկանում է տեսնել, կանադական տնտեսության ամբողջական փլուզումն է, քանի որ դա կհեշտացնի մեզ միացնելը։ Դա երբեք տեղի չի ունենա, մենք երբեք չենք լինի 51-րդ նահանգ»,- հայտարարել է Թրյուդոն։

Նա Թրամփին ուղղակիորեն դիմել է անունով։

«Ես ցանկանում եմ կոնկրետ խոսել մեկ ամերիկացու՝ Դոնալդի հետ։ Իմ սովորությունը չէ համաձայնվել Wall Street Journal-ի հետ, բայց Դոնա՛լդ, նրանք նշում են, որ չնայած դու խելացի տղա ես, սա շատ հիմար բան է»,- հայտարարել է Կանադայի վարչապետը։

Ավելի ուշ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկն ասել է, որ հանդիպելու են Կանադայի ու Մեքսիկայի հետ քննարկումների համար։ Լուտնիկը Fox Business News-ին ասել է, որ մաքսատուրքերը չեն դադարեցվի, բայց Թրամփը փոխզիջման կգնա։

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյան էլ լրատվամիջոցին հայտնել է, որ Թրյուդոն երեքշաբթի կեսօրից հետո Կանադայի նահանգների վարչապետներին ասել է, որ հույս ունի խոսել Թրամփի հետ չորեքշաբթի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանը չի ուշացել։

«Խնդրում եմ բացատրեք Կանադայի նահանգապետ Թրյուդոյին, որ երբ նա պատասխան սակագին սահմանի ԱՄՆ-ի նկատմամբ, մեր փոխադարձ սակագինն անմիջապես կբարձրանա նույնքանով»,- Truth Social-ում գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի