Զելենսկուց նամակ եմ ստացել խաղաղ բանակցություններին վերադառնալու իր պատրաստակամության մասին․ Թրամփ

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց նամակ է ստացել, ուր վերջինս հայտնել է խաղաղ բանակցությունների անցկացման և ԱՄՆ-ի հետ հանքարդյունաբերության մասին համաձայնագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Այս մասին Թրամփը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր ելույթում․ գրում է reuters-ը։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին նշել է. «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տևական խաղաղությանը հասնելու համար։ Ոչ ոք չի ցանկանում խաղաղություն ավելի շատ, քան ուկրաինացիները»։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից ևս «հզոր ազդակներ» են ստացվում խաղաղության հասնելու պատրաստակամության մասին։

Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփի և Զելենսկու միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ բանավեճ էր ծագել, ինչը հանգեցրել էր Ուկրաինային ռազմական օգնության դադարեցմանն ու հանքարդյունաբերության մասին համաձայնագրի ստորագրման ձախողմանը։

Սակայն իր նամակում Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը «ձեզ հարմար ցանկացած պահին»․ հայտնում է apnews-ը։

Թրամփը շնորհակալություն է հայտնել նամակի համար և ընդգծել, որ ԱՄՆ-ը ձգտում է դադարեցնել հակամարտությունը, որի հետևանքով, նրա խոսքով, «միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ  սպանվել կամ վիրավորվել են»։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը «միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինայի պաշտպանության աջակցման համար» և հարցրել. «Ձեզ ուզո՞ւմ եք, որ սա շարունակվի ևս հինգ տարի»․ հաղորդում է thesun.co.uk-ը։

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր վարչակազմը շարունակելու է աշխատել Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ և հույս է հայտնել, որ շուտով կսկսվեն բանակցությունները հակամարտող կողմերի միջև։