Կառուցողական քննարկում է եղել․ Պետդեպը մանրամասներ է հայտնել Ստամբուլում ԱՄՆ-ՌԴ հանդիպումից

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ։ Նշվում է, որ Ստամբուլում հանդիպումը հետևել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին՝ բանակցություններ սկսել դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության հետ կապված հարցերի շուրջ։

Ստամբուլյան հանդիպմանը ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քուլթերը, իսկ ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն, դեսպան Ալեքսանդր Դարչիևը։

«Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել բանկային և պայմանագրային ծառայությունների հասանելիության, ինչպես նաև Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի կայուն մակարդակ ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ: Կառուցողական քննարկումների արդյունքում երկու կողմերն էլ որոշել են կոնկրետ նախնական քայլեր՝ այս ոլորտներում երկկողմ առաքելությունների գործողությունները կայունացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են առաջիկայում այս հարցերի շուրջ հերթական հանդիպումը կազմակերպել, որի ժամանակն ու վայրը դեռևս որոշված չէ։

Հիշեցնենք, որ Ստամբուլում հանդիպումը տևել է 6,5 ժամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի