Իրանը բարձրացրել է միջուկային օբյեկտների պաշտպանությունը` ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարվածների մտավախության ֆոնին․ Telegraph

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանը, վախենալով Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր հարձակումից, բարձր պատրաստվածության է բերել պաշտպանական համակարգերը միջուկային և հրթիռային հիմնական օբյեկտների մոտ, ներառյալ՝ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը, հաղորդում է բրիտանական Telegraph-ը՝ հղում անելով կառավարության բարձրաստիճան աղբյուրներին:

Պաշտոնյաներն ասում են, որ այդ միջոցները պատասխան են Իսրայելի և Միացյալ Նահանգների հնարավոր համատեղ ռազմական գործողությունների վերաբերյալ աճող մտահոգություններին: Այս մասին են վկայում նաև ԱՄՆ հետախուզության կողմից և՛ Բայդենի, և՛ Թրամփի վարչակազմերին ուղղված նախազգուշացումները, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, այս տարի կարող է թիրախավորել իրանական միջուկային հիմնական օբյեկտները:

Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով հետախուզությանը ծանոթ պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականին։

Ամերիկացի զինվորական պաշտոնյաները նշել են, որ Իսրայելի խիստ ամրացված միջուկային օբյեկտների վրա հարձակումը, հավանաբար, կպահանջի ԱՄՆ ռազմական աջակցությունը և զինամթերքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կնախընտրի Իրանի հետ ոչ միջուկային համաձայնության հասնել, քան «ռմբակոծել այն»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի