Հայաստանի հյուրանոցներից պակասել է կիսալյուքս համարների թիվը. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 21:40
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է. Երկու տարվա մեջ Հայաստանում հյուրանոցային տնտեսությունների թիվը ավելացել է 142–ով՝ 409–ից դառնալով 551, որից 302–ը տեղակայված են մայրաքաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից:

 
 

Ընդհանուր առմամբ նշված 551 հյուրանոցային տնտեսություններում 2016 թ. դրությամբ գործում է 8 հազար 523 հյուրանոցային օգտագործման համար, որից 3 հազար 906–ը Երևանում:

Հայաստանում հյուրանոցային սենյակների դասակարգման չորս տարբերակ կա՝ շքասենյակ, լյուքս, կիսալյուքս և սովորական: Եվ եթե նայենք վիճակագրությանը, ապա անցած երկու տարիների ընթացքում շքասենյակների թիվն ավելացել է ընդամենը 7–ով: Այս պահին դրանք 208–ն են, որից 89–ը գտնվում են մայրաքաղաքում:

Լյուքս հաքմարների քանակը ավելի քան չորս անգամ գերազանցում է նախորդին, այն կազմում է 842: Ի դեպ, սրանց թիվը դեռեւս 2014 թ. կազմում էր 689: Ավելացվել է նաև սովորական համարների թիվը. երկու տարվա ընթացքում ավելի քան 1600–ով: Բայց միաժամանակ նվազել է կիսալյուքս համարների թիվը: Եթե 2014 թ. ուեցել ենք 2 հազար 423 նմանատիպ համար, ապա արդեն 2016 թ.՝ 1764: Ընդ որում այս թիվը դեռ կարելի է դրական համարել, քանի որ 2015 թ. այն ավելի քիչ էր եւ կազմում էր 1524:

 

Սրանից մեկ հետեւություն կարելի է անել՝ տնտեսվարողները հասկացել են, որ մեր երկրում մարդիկ կամ ճոխ սենյակ են ուզում կամ էլ գումարի սղության պատճառով՝ նվազագույն հնարավորություններ ունեցող սենյակներից են օգտվում:

Ըստ վիճակագրության՝ 2016 թ. հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը կազմել է 3 հազար 365, իսկ սրանից երկու տարի առաջ այն կազմել է 2 հազար 927: Այդ ավելի քան 3 հազար աշխատողների մեծ մասը՝ 2 հազար 592–ը, աշխատում է Երևանում:

Ուսումնասիրությունը թվեր է պարունակում նաեւ հյուրանոցային տնտեսությունների հասույթի վերաբերյալ: Ըստ այդմ 2014 թ հայաստանյան բոլոր հյուրանոցային տնտեսությունները միասին ունեցել են 18 միլիարդ 937 միլիոն դրամի հասույթ: Արդեն մեկ տարի անց՝ 2015 թ., 22 միլիարդ 127 հազար դրամ, իսկ նախորդ տարվա տվյալներով այդ թիվը շատ չի փոփոխվել և կազմել է 22 միլիարդ 960 միլիոն դրամ, որից էլ միայն 18 միլիարդ 577 միլիոն դրամը բաժին է հասել Երևանին:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: