Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով 08:00-ից, Գերմանիայում բացվել են ընտրատեղամասերը՝ Բունդեսթագի արտահերթ ընտրությունների իրականացման համար․ գրում է Deutsche Welle-ն։

Երկրում ընտրելու իրավունք ունի շուրջ 59,2 միլիոն քաղաքացի, որոնցից 24,9 միլիոնը (42%) 60-ից բարձր տարիքի են։ Իսկ 2,3 միլիոն երիտասարդ (3,9%) առաջին անգամ են մասնակցում դաշնային ընտրություններին։

Գերմանիայի շուրջ 200 000 քաղաքացի գրանցվել է արտասահմանում քվեարկելու համար, թեև նրանց ընդհանուր թիվը գնահատվում է 3-4 միլիոն։ Սակայն, նրանց մասնակցության մակարդակը սովորաբար ցածր է՝ պայմանավորված բյուրոկրատական դժվարություններով և քվեաթերթիկները փոստով Գերմանիա ուղարկելու պահանջով։

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցում են 29 քաղաքական կուսակցություններ։ Բոլոր 16 դաշնային երկրամասերում ընտրություններին ներկայացված են 10 հիմնական կուսակցություններ.

– Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ)
– «Կանաչներ» («Սոյուզ-90»/«Կանաչներ»)
– Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ)
– «Գերմանիայի այլընտրանք» (ԳԱ)
– Ձախ կուսակցությունը
– Սառա Վագենկնեխտի միություն (ՍՎՄ)
– Ազատ ընտրողներ
– Volt կուսակցությունը
– Գերմանիայի մարքսիստա-լենինյան կուսակցությունը
– Գերմանիայի դաշինք կուսակցությունը

Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) մասնակցում է 15 երկրամասերում, բացառությամբ Բավարիայի, որտեղ ավանդաբար հանդես է գալիս նրա գործընկեր Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ)։