Մեր ընդհանրական հիշողությունը շատ ֆրագմենտացված է. ապաքաղաքական զրույց Գայանե Շագոյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է մշակութային մարդաբան, պատմական գիտություններին թեկնածու Գայանե Շագոյանը: Նրա կարծիքով՝ ցանկացած ազգի պատմության մեջ եղել են ողբերգական իրադարձություններ, որոնք կարող են ընկալվել որպես «ազգային տրավմա», արևմտահայերեն՝ հոգեխոց: Բայց շատ բան կախված է նրանից, թե ինչպես են այդ իրադարձությունները ձևակարվում, մեկնաբանվում և մատուցվում: Դրանով պայմանավորված՝ դա կարող է լինել համախմբման կամ, հակառակը, պառակտման պատճառ: Այստեղ կարևոր է խոսույթը, որը ձևավորվում է, լայն իմաստով, մեդիայի միջոցով:

Հաղորդման հյուրն այս առումով որպես օրինակ բերում է հրեաների հանդեպ վերաբերմունքը Միացյալ Նահանգներում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. որոշակի աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում ձևավորվել է Հոլոքոստի ժամանակակից ըմբռնումը:

Տրավմաներին կարող են հակադրվել ռեպրեսիվ միջոցները, երբ պարզապես արգելվում է խոսել, օրինակ, ցեղասպանության թեմայով: Նման մոտեցումը կարող է ունենալ զսպանակի էֆեկտ, երբ  ճնշումը, ի վերջո, սկսում է աշխատեցնել հակառակ մեխանիզմը: Կարող է լինել տրավմայի «քաղաքական» հաղթահարում, մասնավորապես, հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու նկատառումով: Եվ, վերջապես, կարող է առաջարկվել «էթիկական» հաղթահարում, երբ նույն հասարակության անդամները փոխադարձավար ներում են իրար անցյալում հասցրած վերքերի համար:

Հաղթանականները նույնպես, ինչպես և պարտությունները, իմաստավորվում են տարբեր ձևերով: Այդ առումով, գիտնականի դիտարկմամբ, հայերի հավաքական հիշողությունը խիստ ֆրագմենտացված է: Օրինակ, 1990-ականների առաջին կեսը հասարակության մի խումբ ընկալում է որպես հաղթանակների, մյուսը՝ որպես «ցրտի-մթի» տարիներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան