G20-ի շրջանակում հանդիպմանը Լավրովն ու Ֆիդանը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացն են քննարկել

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում զրուցել է նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ TRT Haber-ը, վկայակոչելով ԱԳՆ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացն ու վերջին բանակցությունները։

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ համագործակցությունն առևտրատնտեսական ոլորտում։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ։ Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ըստ թուրքական աղբյուրների՝ Լավրովը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Թուրքիա տարածաշրջանային շրջագայության շրջանակում։ Լավրովն Անկարայում է լինելու փետրվարի 24-25-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի