ԱՀ ԱԺ պատգամավորն առաջարկում է «Արցախի հերոս» կոչումը միայն հետմահու շնորհել. Արցախպրես

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ պատգամավորական նախաձեռնությամբ՝ փոփոխություն առաջարկելու «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում:

Թե ինչն է դրդել նման որոշման և ինչ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում Ա. Թովմասյանը նշել է, որ հարցն ավելի շատ բարոյական հարթությունում է: «Ինձ են դիմել բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում այդ կոչումը ստացած այս կամ այն անհատի ունեցած արժանիքների հանդեպ: Թե ինչքանով են նրանք իրավացի, դա է հանրային կարծիքը, և մենք պետք է ընդունելի որոշում կայացնենք: Այս ծանր պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա, քանի որ 90-ականներին, երբ ընդունվել է այդ օրենքը, ես էի ղեկավարում Խորհրդարանը»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ առաջարկում է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումը այսուհետ շնորհել միայն հետմահու:

Ա. Թովմասյանի խոսքով՝ այս առումով շատ լավ փորձ ունի Իսրայելը, որտեղ դեռևս 1948թ.-ին, երբ քննարկվում էր այդ օրինագիծը, վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը դեմ էր արտահայտվել՝ հիմնավորելով, որ երկիրը, որտեղ անկախության համար մղված պայքարում մասսայական հերոսություններ են կատարվել, որևէ մեկին պարգևատրելը անպատվություն կլինի նրա մարտական ընկերների նկատմամբ: Նրա կարծիքով՝ հերոս է ողջ Իսրայելի ժողովուրդը, և իշխանության մոտեցումը պետք է այդպիսին լինի: «Ես ևս կիսում եմ այդ հեղինակավոր տեսակետը և գտնում եմ, որ Արցախի հերոսի կոչմանն արժանի են ամբողջ Արցախի ժողովուրդը և մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր պատերազմի ամենածանր տարիներին գտնվել են Արցախում: Իհարկե, շարունակելով թեման՝ պետք է ասեմ, որ, չնայած վարչապետ Գուրիոնի պնդումներին, Իսրայելում, այնուամենայնիվ, օրենքն ընդունվել է, և 1949թ.-ին այդ կոչմանը արժանացել է 12 հոգի, որոնցից 4-ը՝ հետմահու: Այնուհետև 21 տարի ոչ ոքի այլևս այդ կոչումը չի տրվել, իսկ 1970թ.-ին օրենքը փոփոխության է ենթարկվել, ըստ որի վերացվել է «Իսրայելի հերոս» բարձրագույն կոչումը և փոխարենը առաջարկվել է «Հանուն հերոսության» մեդալը, որով բացի զինվորականներից, հավասարապես պարգևատրվում են նաև գիտության, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած անձինք»,- ասել է Ա. Թովմասյանն՝ ընդգծելով, որ այս հարցում էական նշանակություն կունենան նաև հանրային քննարկումները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: