Պուտինը Թրամփի հետ գործարքներ կնքած միլիարդատիրոջը ԱՄՆ-ի հետ բանակցային թիմում է ներառել․ The Telegraph

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը, որն ապրում է Մոնակոյում և խուսափում է արևմտյան պատժամիջոցներից, ներառվել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ վարող ռուսական պատվիրակության կազմում, հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է, որ հանդիպումից լուսանկարում 58-ամյա Ռիբոլովլևը նկատվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ Էր Ռիադի Դիրիա պալատում՝ Սաուդյան իշխող դինաստիայի նստավայրերից մեկում։ Անհասկանալի է, սակայն, այն դերը, որը Կրեմլը վերապահել է Ռիբոլովլևին։

Ռուսաստանցի միլիարդատերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուղղակի գործարքների փորձ ունի։ 2008 թվականին նա 95 միլիոն դոլարով գնել է Թրամփի Փալմ Բիչի անշարժ գույքը, գումար, որն այն ժամանակ ռեկորդային էր Ֆլորիդայի անշարժ գույքի շուկայում:

Ռիբոլովլևի հետ գործարքը Թրամփին թույլ է տվել ստանալ մոտ 40 միլիոն դոլարի շահույթ, քանի որ նա առանձնատունը գնել էր 41,3 միլիոն դոլարով՝ 2004 թվականին։

Պերմում ծնված Ռիբոլովլևն իր հարստությունը կուտակել է 1990-ականների սեփականաշնորհման ժամանակ, երբ իր վերահսկողության տակ է վերցրել «Ուրալկալի»-ն՝ աշխարհի խոշորագույն կալիումային պարարտանյութեր արտադրող ձեռնարկություններից մեկը:

2011-ին Ռիբոլովլևը 5 միլիարդ դոլարով վաճառել է իր մասնաբաժինը միլիարդատեր Սուլեյման Քերիմովին պատկանող ընկերություններին, որից հետո Շվեյցարիայից տեղափոխվել է Մոնակո, գնել տեղական ֆուտբոլային ակումբ, սկսել ներդրումներ կատարել արվեստում և շռայլ անշարժ գույքի գործարքներ կնքել: Մասնավորապես, Ռիբոլովլևը Հավայան կղզիներում գնել է տուն, որը պատկանում էր դերասան Ուիլ Սմիթին (20 միլիոն դոլարով), ինչպես նաև Հունաստանում երկու կղզի, որոնք նախկինում պատկանում էին միլիարդատեր Արիստոտել Օնասիսին (100 միլիոն դոլար):

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի