Ստամբուլում Ուզբեկստանի քաղաքացի ԻԼԻՊ-ի անդամ է ձերբակալվել. նա կասկածվում է հրեական դպրոցների ու սինագոգների վրա հարձակումներ ծրագրելու մեջ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի անվտանգության ուժերը կալանավորել են Ուզբեկստանի քաղաքացու, որը կասկածվում է Թուրքիայում և արտերկրում սինագոգների և հրեական դպրոցների վրա հարձակումներ նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, փոխանցում է Hurriyet-ը։

Կասկածյալը, որը, ենթադրաբար, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ է, ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում։ Կասկածյալը, որը որպես ճանաչվել է Աբդուլմալիկ Ա., հանձնարարվել է լայնածավալ հարձակումներ իրականացնել հրեական հաստատությունների վրա։

Հետախուզական տվյալների համաձայն՝ նա օրինական կերպով է մտել Թուրքիա՝ նախքան կրոնական վայրերը թիրախավորող գործողության հետ կապված ծրագրերը։ Անվտանգության և հետախուզության ստորաբաժանումները վերահսկել են կասկածյալի գաղտնագրված հաղորդակցությունը՝ բացահայտելով հրեական դպրոցների և սինագոգների վրա հարձակվելու ծրագրերը:

Պաշտոնյաները նշել են, որ կասկածյալն անմիջական կապի մեջ է եղել օտարերկրյա օպերատիվ աշխատակիցների հետ և եղել է ավելի լայն ցանցի մի մասը, որը ծրագրել է միաժամանակյա հարձակումներ Թուրքիայի և Եվրոպայի բազմաթիվ վայրերում:

Աբդուլմալիկ Ա.-ն ձերբակալվել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում հսկողության արդյունքում, որը բացահայտել է նրա կապը մեկ այլ կասկածյալի հետ, որը ծրագրում էր նմանատիպ հարձակումներ արտասահմանում:

Իշխանությունները հայտնել են, որ գաղտնալսել են ծայրահեղականների հարթակներում հաղորդագրություններ և գաղտնագրված էլեկտրոնային նամակներ, որոնք բացահայտել են Աբդուլմալիկ Ա.-ի տեղաշարժը։ Ոստիկանությունը հետևել է կասկածյալի գործունեությանը՝ իմանալով, որ նա Թուրքիա է ուղարկվել ԻԼԻՊ-ի, այսպես կոչված, առաջնորդի հրամանով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի