ԿԸՀ-ն հաստատեց Գյումրիի համայնքապետի ընտրությունների օրը

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատեց Գյումրիի համայնքապետի ընտրության օրն ու ընտրությունների կազմակերպման ժամանակացույցը։

ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ Նա հրապարակեց ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցը։

«Փետրվարի 21-ից ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունները և կուսակցութունների դաշինքները կարող են դիմել ԿԸՀ՝ գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով օգտահաշիվ ստանալու համար։ Գրանցման փաստաթղթերը կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը, ժամը 18։00-ը»,- ներկայացրեց Հովհաննիսյանը։

ԿԸՀ նախագահի տեղակալը հայտարարեց, որ քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ին և կավարտվի մարտի 28-ին։ Նա նաև ասաց, որ ընտրողների ցուցակները տեղամասներում կփակցվեն և ընտրողների ռեգիստրի կայքում կհրապարակվեն մարտի 10-ին։

Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին Գյումրիում «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր դրեցին մանդատները։ Գյումրիի իշխող ուժն այդ որոշումն ընդունել էր դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։
Վերջիններս անցնում են Գյումրիի «Սև բերդ»-ի հարակից հողատարածքների օտարման գործով։ Դեկտեմբերին կառավարությունը որոշեց դադարացնել Գյումրիի ավագանու լիազորությունները։ ՔՊ-ն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ էր անցկացրել, որոնց արդյունքներով համայնքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը:

Այս պահի դրությամբ Գյումրիի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաև պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որն ընտրություններում գլխավորելու է «Իմ Հզոր Համայնք» կուսակցության ցուցակը։

Մանյա Պողոսյան