Թրամփը Զելենսկիին «հաջողակ կատակերգու» է անվանել

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին «հաջողակ կատակերգու» է անվանել։

«Պարզապես մտածեք, որ համեստորեն հաջողակ կատակերգու Վոլոդիմիր Զելենսկին համոզել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք պետք չէր սկսել, բայց որը նա, առանց ԱՄՆ-ի և «Թրամփի«, երբեք չէր կարողանա կարգավորել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները 200 միլիարդ դոլարով ավելի շատ գումար է ծախսել, քան Եվրոպան։

«Եվրոպայի փողերը երաշխավորված են, մինչդեռ Միացյալ Նահանգները դրա դիմաց ոչինչ չի ստանա: Ինչու քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց հավասարեցում, չէ որ այս պատերազմը Եվրոպայի համար շատ ավելի կարևոր է, քան մեզ համար. մեզ բաժանում է մեծ, գեղեցիկ օվկիանոսը: Բացի դրանից՝ Զելենսկին խոստովանում է, որ իրեն ուղարկած գումարի կեսը «անհետացել է»։

Նա հրաժարվում է մասնակցել ընտրություններին, Ուկրաինայում հասարակական կարծիքի հարցումներում շատ ցածր արդյունքներ ունի»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի բնորոշմամբ՝ լինելով «բռնապետ» առանց ընտրությունների՝ Զելենսկին պետք է արագ գործի, հակառակ դեպքում նա երկիր չի ունենա։

«Միաժամանակ, մենք հաջողությամբ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, ինչը, անկասկած, կարող են անել միայն «Թրամփն» ու Թրամփի վարչակազմը։ Բայդենը երբեք չի փորձել, Եվրոպան չի կարողացել հասնել խաղաղության։

Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերվել է, միլիոնավոր մարդիկ զուր են մահացել, և այդպես էլ շարունակվում է… »,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ Զելենսկին մամուլի ասուլիսում պատասխանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իբր ինքը Ուկրաինայի քաղաքացիների շրջանում 4 տոկոս վստահության վարկանիշ ունի։ Նա  նշել է, որ չի մեկնաբանում սոցիոլոգիական հարցումները, սակայն հիշեցրել է, որ վերջին հարցումներով՝ ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։

Նա նաև անդրադարձել էր ԱՄՆ օգնությանը։ «Մենք, անշուշտ, երախտապարտ ենք օգնության համար, բայց չի կարելի հաշվել 500 միլիարդ դոլար և դրա դիմաց պահանջել 500 միլիարդի օգտակար հանածոներ։ Սա լուրջ չէ։ Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, ևս 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»,-ասել է Զելենսկին։