Ես չեմ կարող վաճառել պետությունը․Զելենսկին արձագանքել է Թրամփի մեղադրանքներին

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացիների շրջանում իր նկատմամբ ենթադրյալ 4 տոկոս վստահության մասին տեղեկությունը գալիս է Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ այս թվերը քննարկվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Զելենսկին մամուլի ասուլիսում պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իբր ինքը Ուկրաինայի քաղաքացիների շրջանում 4 տոկոս վստահության վարկանիշ ունի։Նա  նշել է, որ չի մեկնաբանում սոցիոլոգիական հարցումները, սակայն հիշեցրել է, որ վերջին հարցումներով՝ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։

«Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա հենց հիմա դա չի ստացվի»,-ասել է նա ՝հավելելով․

«Մենք դա հասկանում ենք և ունենք ապացույցներ, որ այդ թվերը քննարկվում են Ամերիկայի և Ռուսաստանի միջև: Ցավոք, նախագահ Թրամփը, ում մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում որպես մի ժողովրդի առաջնորդ, որին մենք շատ ենք հարգում, ապրում է ապատեղեկատվական տարածքում»։

Զելենսկին նշել է, որ այժմ թիվ մեկ խնդիրը վստահության վարկանիշը չէ, այլ այն, թե ինչպես կարող է Ուկրաինան պաշտպանվել ռուսական հարվածներից  և ռազմագերիների վերադարձն է։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ օգնությանը։ «Մենք, անշուշտ, երախտապարտ ենք օգնության համար, բայց չի կարելի հաշվել 500 միլիարդ դոլար և դրա դիմաց պահանջել 500 միլիարդի օգտակար հանածոներ։ Սա լուրջ չէ։ Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, ևս 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»,-ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ոչ հստակ  առաջարկ է արել հազվագյուտ մետաղների վերաբերյալ, անվտանգության երաշխիքներ չկան: Միակ հստակ կետը բոլոր մետաղների կեսին հասանելիությունն է։

«Ես ասացի՝ եկեք գրենք տոկոսները։ Ես պաշտպանում եմ Ուկրաինան, ես չեմ կարող պետությունը վաճառել։ Ահա՝ այդքանը։ Որ դրական բան լիներ, ես ասացի՝ «դուք գրեք ինչ-որ երաշխիքներ, իսկ մենք կգրենք տոկոսները»։ Ինձ ասացին, որ միայն 50 տոկոս։ Ես էլ ասացի,ոչ։ Այդ դեպքում թող փաստաբանները շարունակեն աշխատել,-պատմել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի