Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու բանաձևին

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ուկրաինա խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման մասին՝ Ռուսաստանի հետ հրադադարի դեպքում։ Այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը։

Երկրի խորհրդարանը կոչ է անում կառավարությանը «կառուցողական դիրքորոշում» ընդունել Ուկրաինայում «հետպատերազմյան խաղաղապահ ուժերին» Նիդերլանդների մասնակցության հարցում, ասվում է փաստաթղթում։ Պատգամավորներն ընդգծել են, որ իրենք տեսնում են թագավորության ակտիվ դերակատարումը Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի դեպքում կայունության ապահովման գործում։

Երկրի վարչապետ Դիկ Շուֆի խոսքով՝ երկրի իշխանությունները բաց են երկխոսության համար՝ կապված Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելության հետ, որն ագրեսիայի է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության կողմից։

Միաժամանակ, Նիդերլանդների ծայրահեղ աջ Ազատություն կուսակցության (PVV) առաջնորդ Գերտ Վիլդերսը բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է, որ չի աջակցելու թագավորության զորքերն Ուկրաինա ուղարկելուն։ Նա նշել է, որ «չպետք է գերագնահատել Ռուսաստանի սպառնալիքը»։

Կանաչների ձախ լեյբորիստական կուսակցությունն (GroenLinks-PvdA) աջակցել է զորքեր ուղարկելու առաջարկին, թեև դաշինքի խոսնակն ասել է, որ կարծում է՝ «դեռ վաղ է քննարկել» հոլանդական զորակազմն Ուկրաինայում տեղակայելու հարցը:

Զորքեր ուղարկելու մասին վերջնական որոշումը կկայացնի երկրի կառավարությունը, փոխանցում է NOS-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի