Իսրայելը Թուրքիային մեղադրել է «Հըզբոլլահ»-ին գումար փոխանցելու հարցում Իրանին օգնելու մեջ

Լուրեր

10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Թուրքիային մեղադրել է Իրանի հետ համագործակցելու մեջ՝ լիբանանյան «Հըզբոլլահ»-ին միջոցներ տրամադրելու համար՝ օգնելով զինյալների խմբավորմանը վերակազմավորվել այն բանից հետո, երբ այն կորցրել է առանցքային դաշնակցին Սիրիայում Բաշար Ասադի տապալումից հետո, գրում է Turkish Minute-ը։

«Իրանի ջանքերն ավելացել են՝ մաքսանենգ ճանապարհով գումարներ տեղափոխել Լիբանան «Հըզբոլլահ»-ի համար, որպեսզի վերականգնի իր իշխանությունն ու կարգավիճակը, այդ թվում՝ Թուրքիայի միջոցով և նրա հետ համագործակցելով»,- ասել է Սաարը ԱՄՆ սենատորների և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսի հետ հանդիպման ժամանակ:

Մեղադրանքները ստիպել են  Լիբանանին անցյալ շաբաթ դադարեցնել թռիչքները Իրանի և Բեյրութի միջև, ինչը հարուցել է խմբավորման արձագանքը: «Հըզբոլլահ»-ը պահանջել է Լիբանանի կառավարությունից հրաժարվել Բեյրութի օդանավակայանում իրանական ինքնաթիռների վայրէջքն արգելելու մասին որոշումից։

Թեհրանը հերքել է, որ օգտագործել է կոմերցիոն թռիչքներ «Հըզբոլլահ»-ին կանխիկ գումար փոխանցելու համար, սակայն Լիբանանը երկուշաբթի երկարաձգել է թռիչքների արգելքը:

Սաարը նաև զգուշացրել է, որ Իրանն արագացնում է իր միջուկային ծրագիրը՝ ի պատասխան տարածաշրջանային վերջին անհաջողությունների:

Վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետին՝ սաուդյան «Ալ-Հադաթ» լրատվականը հաղորդել է, որ Իսրայելը պատրաստ է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չհանգեցնեն համաձայնության ձեռքբերմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի