Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգում է՝ Իսրայելի իշխանությունները ցանկանում են բռնագանձել իրեն պատկանող անշարժ գույքը

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգում է, որ տեղի հայկական թաղամասի կրոնական սուբյեկտի դեմ «անարդարացի, նպատակային ու կործանարար հարկեր են գանձվում»։ Այդ սպառնալիքը կարող է նախադեպ դառնալ Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքների համար, ասվում է պատրիարքարանի X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից ներկայացված վարչական միջնորդության (ATM 1470-02-24) դատական ​​նիստը նշանակված է երկուշաբթի՝ փետրվարի 24-ին։ Միջնորդությունը ներկայացվել է՝ նպատակ ունենալով դադարեցնել դարեր շարունակ Պատրիարքարանին պատկանող անշարժ գույքի բռնագրավման գործընթացը՝ 1994 թվականից ի վեր, իբր, կուտակված արնոնայի (քաղաքային հարկ) պարտքերը հավաքագրելու նպատակով:

«Եթե, Աստված մի արասցե, Պատրիարքարանի միջնորդությունը մերժվի, ապա Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի Պատրիարքարանի անշարժ գույքը և աճուրդի կհանի, որպեսզի գանձի վիճելի պարտքերը, որոնք երբևէ չեն ապացուցվել դատարանում և, գործող պրակտիկայի համաձայն, երբեք չեն հավաքագրվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ դիմումն ուղղված է պարտքերի հավաքագրման պաշտոնյայի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողություններին, որը «որոշել է», որ Պատրիարքարանն աստղաբաշխական պարտք ունի՝ առանց վաղեմության ժամկետը հաշվի առնելու և առանց ենթադրյալ պարտքի հիմքի հստակ սահմանման։ Բացի այդ, ենթադրյալ պարտքի զգալի մասը վերաբերում է գույքին, որն իրականում վարձակալության է տրվում Երուսաղեմի քաղաքապետարանին։

Եթե միջնորդությունը մերժվի, ոչ միայն քաղաքապետարանին կթույլատրվի անհապաղ վերսկսել որոշակի գույքի բռնագրավումը, այլև կստեղծի վտանգավոր իրավական նախադեպ, որը կարող է օրինականացնել սեփականության իրավունքի օտարումը և Իսրայելի քրիստոնեական կրոնական հաստատություններին ու համայնքներին պատկանող ակտիվների կամավոր լուծարումը:

Կառույցի տեղեկություններով՝ Հայոց պատրիարքարանը միակ քրիստոնեական համայնքն է, որն ընտրվել է և, հնարավոր է, թիրախավորված է այս հարցով։ Նշվում է, որ պատրիարքարանի դեմ գործ հարուցելը, նրան ստիպելը՝ վճարել ենթադրյալ պարտքը և, առավել ևս, նրա ունեցվածքի բռնագրավումը, կարող է վտանգել Հայոց պատրիարքարանի երկարամյա առաքելությունը Սուրբ Երկրում, որն ակտիվ է 7-րդ դարից: Ավելին, դա կարող է սպառնալ հայ համայնքի շարունակական ներկայությանը Սուրբ Երկրում, որը թվագրվում է 4-րդ դարով:

«Սա քաղաքապետարանի կողմից բացահայտ փորձ է՝ խարխլելու Հայոց պատրիարքարանը՝ առանձնացնելով այն տնտեսական ճնշումներով, որպեսզի նվազեցնի նրա ներկայությունը Սուրբ Երկրում։ Այն կարող է բացասական ազդեցություն ունենալ Սուրբ Երկրում քրիստոնեական ընդհանուր ներկայության, ինչպես նաև տարածաշրջանում ներկայում գործող բոլոր քրիստոնեական հաստատությունների գործունեության վրա։ Կոչ ենք անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և Կառավարական կոմիտեի ղեկավար պարոն Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել քաղաքապետարանի կողմից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ իրականացվող բոլոր գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի