Մեծ Բրիտանիան կարող է պարեկություն իրականացնել Ուկրաինայի երկնքում պատերազմի ավարտից հետո

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեծ Բրիտանիան կարող է Typhoon կործանիչներ տեղակայել Ուկրաինայի երկինքը պարեկելու համար, երբ պատերազմն ավարտվի և խաղաղություն հաստատվի, The Times-ին հայտնել են բրիտանական կառավարության և թագավորական ռազմաօդային ուժերի իրազեկ աղբյուրները:

Նրանց խոսքով՝ Լոնդոնում քննարկվում է ՆԱՏՕ-ի ծրագրի նմանությամբ Ուկրաինայի համար «օդային ոստիկանության» ստեղծման հարցը, համաձայն որի՝ դաշինքը պաշտպանում է Բալթյան երկրների օդային տարածքը 2004 թվականից։ Այս տարբերակն ավելի հավանական է թվում, քան երկրի երկնքում ոչ թռիչքային գոտու ստեղծումը, քանի որ վերջին դեպքում ինքնաթիռները պետք է շուրջօրյա պարեկություն կատարեն Ուկրաինայի երկնքում, պարզաբանել է թերթի աղբյուրներից մեկը։

Ենթադրվում է, որ «ոստիկանական առաքելությանը» կներգրավվեն «մինչև ատամները զինված» և միշտ թռիչքի պատրաստ տասնյակ կործանիչներ, որոնք նախատեսվում է տեղակայել Լեհաստանում։

Նման որոշումը կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մի մասը, ինչպես նաև թույլ կտա զորքերի ավելի փոքր կոնտինգենտին տեղում վերահսկել խաղաղության համաձայնագրերի կատարումը: Այս դեպքում Մեծ Բրիտանիան ստիպված կլինի օգտագործել զգալի քանակությամբ ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Քննարկումները վաղ փուլում են, սակայն Թագավորական ռազմաօդային ուժերի աղբյուրը պարբերականին ասել է. «Մենք պատրաստ ենք անել այն, ինչ մեզ ասեն»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրին անհրաժեշտ են 100 հազար եվրոպացի խաղաղապահներ, որոնք կարող են կանխել Ռուսաստանի կրկնվող ագրեսիան ռազմական հակամարտության ավարտից հետո։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի