Ֆրանսիան բաց է Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարի հարցում, սակայն հակամարտության գոտուց հեռու

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը բաց է Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարի հարցում, սակայն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն շատ սահմանափակ մասշտաբով և հակամարտությունների գոտիներից հեռու, փոխանցում է RFI-ը:

Նրա մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապշեցրել է Եվրոպային՝ փոխելով ԱՄՆ քաղաքականությունը Ուկրաինա ռուսական ներխուժումից գրեթե երեք տարի անց՝ նորացնելով դիվանագիտությունը Կրեմլի հետ։

Մակրոնը նշել է, որ Թրամփը «նախագահ Պուտինի համար վերստեղծում է ռազմավարական երկիմաստություն»՝ օգտագործելով «շատ ամուր խոսքեր» և ստեղծելով «անորոշություն», որը «կարող է օգնել ճնշում գործադրել»։ Ֆրանսիայի նախագահը, որը ժամանակին պարբերաբար էր զրուցում ՌԴ նախագահ Պուտինի հետ, բայց 2022 թվականից ի վեր ոչ մի բանակցություն չի վարել նրա հետ, հավելել է, որ ինքը պատրաստ է խոսել իր ռուս գործընկերոջ հետ, «երբ դա տեղին լինի առաջիկա բանակցությունների ցիկլում»։

Նա ասել է, որ Փարիզը «մտադիր չէ ռազմաճակատ ուղարկել ցամաքային զորքեր», որոնք կմասնակցեն հակամարտությանը։ Սակայն Ֆրանսիան դաշնակից Բրիտանիայի հետ մտածում է «փորձագետների կամ նույնիսկ սահմանափակ ժամկետով զորքեր ուղարկելու մասին՝ ցանկացած հակամարտության գոտուց դուրս»։

«Նման քայլը կխթանի ուկրաինացիներին և կցուցաբերի համերաշխություն: Ահա թե ինչի մասին ենք մենք մտածում բրիտանացիների հետ»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ավելի վաղ ասել էր, որ Լոնդոնը պատրաստ կլինի զորքեր ուղարկել:

Մակրոնը, միաժամանակ, ընդգծել է, որ Վաշինգտոնի աջակցությունն անհրաժեշտ է Կիևին ապագա անվտանգության երաշխիքների համար։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը միջուկային հզորություն ունեցող պետություն է, եվրոպացի գործընկերների համար սա առանցքային կետ է»,- ասել է նա։

Մակրոնը նաև հանդես է եկել «ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ գործողության ստեղծման բանակցությունների շրջանակում որոշում ընդունելու մասին, որը կիրականացվի ռազմաճակատի առաջնագծի երկայնքով»:

Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի