Ստամբուլի քաղաքապետի գործի շրջանակում Թուրքիայում ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողներին մինչև 14 տարվա ազատազրկում է սպառնում

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք դատախազները մինչև 14 տարվա ազատազրկում են պահանջում ընդդիմադիր Halk հեռուստաընկերության լրագրողների և ղեկավարների համար՝ դատարանի կողմից նշանակված փորձագետի հետ հարցազրույցը հեռարձակելու համար, որը մեղադրվում է հիմնական ընդդիմադիր կուսակցության դեմ կողմնակալության մեջ, գրում է Turkish Minute-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Halk TV-ի նկատմամբ անցած ամիս այն բանից հետո, երբ հեռարձակվել է լրագրող Բարըշ Փեհլիվանի և փորձագետ Սաթըլմըշ Բույուքչանայակինի հեռախոսազրույցը։ Անցյալ ամիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Բյույուքչանայակինին մեղադրել էր կողմնակալության մեջ՝ ասելով, որ կառավարությունն «ընտրել է» նրան՝ զեկույցներ պատրաստելու Ստամբուլում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) և նրա քաղաքապետերի, այդ թվում՝ իր դեմ, որպեսզի ազդի դատավարությունների վրա։

Փեհլիվանը կապ էր հաստատել Բյույուքչանայակինի հետ՝ պատասխան ստանալու համար, նրանց զրույցը հետագայում հեռարձակվել է Halk TV-ով։

Հեռարձակումը հարուցել է քրեական հետաքննություն, ինչի արդյունքում ձերբակալվել են Փեհլիվանը, հաղորդավար Սեդա Սելեքը, լրատվական տնօրեն Սերհան Ասքերը, գլխավոր խմբագիր Սուաթ Թոքթաշը և ծրագրի համակարգող Քյուրշադ Օղուզը։

Ավելի ուշ Թոքթաշը կալանավորվել է քրեական դատարանի կողմից, իսկ մյուսներն ազատ են արձակվել դատական հսկողության ներքո։

Մեղադրական եզրակացությունը պահանջում է 6-ից 14 տարվա ազատազրկում Փեհլիվանի և Օղուզի համար՝ «գաղտնի խոսակցություններ ձայնագրելու», «դատական պաշտոնյաների վրա ազդելու փորձի» և «ձայնագրված խոսակցությունները մամուլի միջոցով հրապարակելու» մեղադրանքներով։ Դատախազները պահանջում են նաև 4-ից 9 տարվա ազատազրկում Թոքթաշի, Սելեքի և Ասկերի համար՝ «մամուլով ձայնագրված խոսակցությունները հրապարակելու» և «դատական պաշտոնյաների վրա ազդելու փորձի» մեղադրանքով:

Այս ամենը տեղի է ունենում Իմամօղլուի վրա աճող իրավական ճնշման ֆոնին, որը լայնորեն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պոտենցիալ մրցակիցը 2028 թվականի նախագահական ընտրություններում: Ստամբուլի քաղաքապետը բախվում է բազմաթիվ իրավական մարտահրավերների, այդ թվում՝ բողոքարկում 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման դեմ, որը կարող է նրան զրկել պաշտոնից, եթե մեղադրանքը հաստատվի:

Ընդդիմության առաջնորդները կառավարությանը մեղադրում են դատական համակարգը Էրդողանի քաղաքական մրցակիցներին լռեցնելու համար, իսկ CHP-ի ղեկավար Օզգուր Օզելը Halk TV-ի հետաքննությունն անվանել է «կառավարության պատերազմի շարունակություն ընդդիմության ձայների դեմ»:

Բացի այդ, Թուրքիայի ԶԼՄ-ների վերահսկող մարմինը՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK), տուգանք է սահմանել Halk TV-ի նկատմամբ Փեհլիվանի հարցազրույցը հեռարձակելու համար։ Ցանցը դատապարտել է տուգանքը՝ այն անվանելով «անկախ լրագրությունը ճնշելու ջանքեր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի