Ուկրաինան չի մասնակցում Սաուդյան Արաբիայի բանակցություններին և չի ճանաչի դրանք․ Զելենսկի

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Ուկրաինան չի մասնակցելու Սաուդյան Արաբիայի բանակցություններին և չի ճանաչի Ուկրաինայի վերաբերյալ որևէ համաձայնագիր՝ առանց Կիևի մասնակցության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Ինտերֆաքս Ուկրաինան։

«Ուկրաինան չի մասնակցելու։ Ուկրաինան այդ մասին չի իմացել։ Իսկ Ուկրաինայի շուրջ առանց Կիևի մասնակցության բանակցությունները գնահատում ենք անարդյունք։ Եվ մենք չենք կարող ճանաչել ցանկացած բան կամ ցանկացած պայմանավորվածություն մեր մասին՝ առանց մեզ։ Եվ մենք չենք ճանաչի նման պայմանավորվածությունները»,- ասել է Զելենսկին լրագրողներին՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների մասին հարցը։

Նա նշել է, որ այս բանակցություններում կա երկկողմանի ուղղվածություն, «և նրանք իրավունք ունեն դա անել, եթե ունեն երկկողմանի խնդիրներ»։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա, որը տեղի կունենա վաղը, «կապ չունի այն բաների հետ, որոնք տեղի են ունենում Սաուդյան Արաբիայում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով»։ Նա հավելել է, որ բանակցությունների մասին կհարցնի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալմանին։

Զելենսկին հայտնել է՝ իր այցի ընթացքում բարձրացնելու է նավթի գների իջեցման հարցը և կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դա անել։

«Ես չգիտեմ, թե ում կհաջողվի իջեցնել գները: Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփն ունի դրա համար ամենամեծ ռեսուրսը, որ նա ամենաուժեղն է էներգետիկայի ոլորտում։ Եվ ես կարծում եմ, որ եթե նա նպատակ դնի, կարող է դա անել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի