ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ՌԴ-ի հետ սպասվող բանակցություններից առաջ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ռուս պաշտոնյաների հետ սպասվող բանակցություններից առաջ, որոնց նպատակն է վերջ դնել Մոսկվայի կողմից շուրջ երեք տարի շարունակվող ուկրաինական պատերազմին, գրում է Reuters-ը։

Բանակցությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հրահանգել բարձրաստիճան պաշտոնյաներին բանակցություններ սկսել պատերազմի հարցով, որը նա իր նախագահական քարոզարշավի ընթացքում բազմիցս խոստացել է ավարտել:

Էր Ռիադը, որը նաև մասնակցում է Գազայի ապագայի շուրջ Վաշինգտոնի հետ բանակցություններին, դերակատարում է ունեցել Թրամփի վարչակազմի և Մոսկվայի միջև վաղ շփումներում՝ օգնելով անցած շաբաթ ապահովել գերիների փոխանակումը:

Ռուբիոն, որը շաբաթ հեռախոսազրույց էր ունեցել իր ռուս գործընկերոջ՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի և Սպիտակ տան Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ միասին Սաուդյան Արաբիայում կհանդիպի ռուս պաշտոնյաներին։ Պարզ չէ, թե ՌԴ-ից ում հետ են նրանք հանդիպելու։

Բանակցությունները կլինեն վերջին տարիներին ռուս և ամերիկացի պաշտոնյաների միջև առաջին բարձր մակարդակի դեմ առ դեմ քննարկումները, ակնկալվում է, որ դրանք կնախորդեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը։

Տարածաշրջանում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա կիրակի ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնել, որ մտադիր է նաև այցելել Սաուդյան Արաբիա և Թուրքիա, սակայն ժամկետներ չեն նշվում։ Զելենսկին ասել է, որ չի ծրագրում հանդիպել ռուս կամ ամերիկացի պաշտոնյաների հետ, և ենթադրվում է, որ Ուկրաինան հրավիրված է եղել Սաուդյան Արաբիայի բանակցություններին:

Սպասվում է, որ Ռուբիոն Սաուդյան Արաբիայում կհանդիպի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Օրակարգում, ամենայն հավանականությամբ, կլինի Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի