Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև սեպ խրելու փորձերը դատապարտված են ձախողման

Լուրեր

10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
Բոլորը

Ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի ողբերգությունն օգտագործելու փորձերը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վատացնելու համար, դատապարտված են ձախողման։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ ողբերգությունը, որը տեղի ունեցավ ավիավթարի հետ կապված, խլել է ինչպես Ադրբեջանի քաղաքացիների, այնպես էլ մեր երկրի քաղաքացիների կյանքը, շատ սուր են վերապրում թե՛ այնտեղ, թե՛ այստեղ։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը տեղի չի ունենում վակուումում, որ շատերն ուզում են ինչ-որ բախտ որսալ դրանում, դա չի հաջողվի, քանի որ նման ընդհանուր պատմություն և պատասխանատվության տարածք ունեցող ժողովուրդների և երկրների միջև սեպ խրելու փորձերը, ներառյալ՝ տարածաշրջանային պատասխանատվությունը, զարգացման նման հեռանկարները դատապարտված են ձախողման»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուրջ տեղեկատվական արշավով, որը հեղեղում է լրատվական տարածքը։

«Ակնհայտորեն, այն ինչ-որ մեկի կողմից դրդվում է։ Կարծում եմ, որ հարաբերությունների գոյություն ունեցող բնույթից մյուսին անցնելու այս բոլոր փորձերը դատապարտված կլինեն ձախողման։ Մեր փոխգործակցության մակարդակը, մեր ժողովուրդների իմաստությունը թույլ կտան մեզ հաղթահարել նաև այս մարտահրավերը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի