Թուրքիան հայտարարել է անհրաժեշտության դեպքում Սիրիայում զորքեր տեղակայելու մասին

Լուրեր

10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան կարող է իր զորքերը տեղափոխել Սիրիայի հյուսիս, եթե անհրաժեշտություն առաջանա: Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները՝ մատնանշելով երկրի նոր ղեկավարների հետ «ընդհանուր փոխըմբռնումը» ահաբեկչական խմբավորումների ոչնչացման հարցում, գրում է Daily Sabah-ը։

Այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող YPG-ի՝ PKK-ի խմբավորման սիրիական թևի ճակատագրի շուրջ անորոշության ֆոնին, որն ուղղակի վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար և որին Անկարան անվանում է ահաբեկչական։ Աղբյուրները նշում են, որ Անկարան նաև աշխատում է Սիրիայում ռազմական կցորդ նշանակելու ուղղությամբ:

Դեկտեմբերին Բաշար Ասադի պաշտոնանկությունից հետո Թուրքիան հայտարարել է, որ կապի մեջ է Սիրիայի նոր կառավարիչների հետ՝ սիրիական բանակի պաշտպանական և անվտանգության կարողությունները բարձրացնելու համար:

«Սիրիայի նոր վարչակազմը պետք է ապահովի ամբողջ երկրի ամբողջական ինքնիշխանությունը։Որպես Թուրքիա՝ մենք շարունակում ենք աջակցել մեր սիրիացի եղբայրներին ու քույրերին։ Մեր առաջնահերթությունը Սիրիայում բոլոր ահաբեկչական խմբավորումների վերացումն է»,- լրագրողներին ասել են Թուրքիայի ՊՆ  աղբյուրները։

ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքն էլ ասել է, որ «անցած շաբաթվա ընթացքում Իրաքի և Սիրիայի հյուսիսում ավիահարվածների հետևանքով սպանվել է PKK/YPG-ի 56 ահաբեկիչ»։

Նա ասել է, որ «գործողությունների արդյունքում տարածաշրջանում հունվարի 1-ից սպանված ահաբեկիչների թիվը հասել է 377-ի, որոնցից 134-ը սպանվել են Իրաքում, 243-ը՝ Սիրիայում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի