ANCA-ն կոչ է արել Թուլսի Գաբարդին հետաքննել ԱՄՆ-ի ձախողումները Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների հարցում

Լուրեր

22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհավորել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության (DNI) տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կոչ է արել համապարփակ հետաքննություն սկսել ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։

Գաբարդին ուղղված շնորհավորական նամակում ANCA-ն ընդգծել է հետախուզության պաշտոնական վերանայման կարևորությունը, թե ինչպես է ԱՄՆ քաղաքականությունը, ինչպես, օրինակ, ռազմական օգնությունն Ադրբեջանին, նպաստել նրա ռազմական հանցագործություններին:

«Ինչպես գիտեք՝ Հավայան կղզիներում և ամբողջ Միացյալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիները երկար ժամանակ աջակցել են ձեր ղեկավարությանը վայրագությունների կանխարգելման, մարդու իրավունքների և մեր համայնքի և կոալիցիոն գործընկերների համար հատուկ մտահոգություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Մենք խորապես երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման և, իհարկե, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների ժողովրդավարական ձգտումներին ձեր աջակցության համար»,- ասված է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ։

Հավելենք, որ որպես ԱՄՆ ներկայացուցիչ՝ Թուլսի Գաբարդը համահովանավորել է Հայոց ցեղասպանության բանաձևը և 2017 թվականին մեկնել է Արցախ, որտեղ անձամբ ականատես է եղել ադրբեջանական ագրեսիան դիմակայող հայ բնակչության տոկունությանը։

Բացի այդ, 2020 թվականին նա դատապարտել է Թուրքիայի դերը Արցախի դեմ պատերազմ հրահրելու գործում՝ հայտարարելով, որ «Թուրքիան Ալ-Քաիդայի հետ կապված իր վստահված անձանց է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ոչնչացնելու համար»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի