Պուտինը նույնիսկ օգտագործել է իմ նախընտրական արշավի կարգախոսը. Թրամփը հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ երկարատև և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ գրել է սոցցանցի իր էջում Թրամփը՝ անդրադառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասներին։

«Մենք քննարկել ենք Ուկրաինան, Մերձավոր Արեւելքը, էներգետիկան, արհեստական ինտելեկտը, դոլարի ազդեցությունը եւ տարբեր այլ թեմաներ: Մենք երկուսս էլ մտածում էինք մեր ժողովուրդների մեծ պատմության և այն փաստի մասին, որ մենք այդքան հաջող պայքարեցինք միասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հիշելով, որ Ռուսաստանը կորցրել է տասնյակ միլիոնավոր մարդկանց, և մենք նույնպես այդքան շատ ենք կորցրել:

Մեզանից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտների մասին, որոնք մենք երբևէ կստանանք միասին աշխատելիս: Բայց նախ, քանի որ մենք երկուսս էլ համաձայնեցինք, մենք ուզում ենք վերջ դնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով միլիոնավոր մահերին։

Նախագահ Պուտինը նույնիսկ օգտագործել է իմ նախընտրական արշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Մենք երկուսս էլ շատ ենք հավատում դրան: Մենք պայմանավորվել ենք աշխատել միասին, շատ սերտ, այդ թվում ՝ այցելել միմյանց երկրներ։

Մենք նաև պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան թիմերն անմիջապես կսկսեն բանակցությունները, և մենք  կզանգահարենք Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ տեղեկացնելու կայացած զրույցի մասին, ինչով ես կզբաղվեմ հենց հիմա։

Ես խնդրեցի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին և դեսպան և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, համոզված եմ, հաջող կլինեն:

Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մի պատերազմում, որը չէր լինի, եթե ես լինեի նախագահ, բայց այն տեղի ունեցավ, ուստի այն պետք է ավարտվի: Այլևս չի կարելի կյանքեր կորցնել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Պուտինին այս զանգի հետ կապված իր ժամանակի և ջանքերի համար, ինչպես նաև Մարկ Ֆոգելի երեկվա ազատ արձակման համար, մի հիանալի մարդ, որին ես անձամբ ողջունեցի երեկ երեկոյան Սպիտակ տանը: Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, հուսով եմ ՝ շուտով»,- գրել է Թրամփը: