Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին: Ամերիկյան կողմը զրույցի մանրամասները չի հաղորդում։

Ըստ աղբյուրի՝ Թրամփը զանգահարել է Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրուցից անմիջապես հետո։ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում գրել է, որ բովանդակալից զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Մենք երկար խոսեցինք խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկեցինք թիմային մակարդակում համատեղ աշխատելու մեր պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և արդյունաբերության այլ առաջադեմ ճյուղեր: Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին այն հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին: Մենք նաև քննարկել ենք Սքոթ Բեսենթի հետ իմ զրույցը և անվտանգության, տնտեսական համագործակցության և ռեսուրսային գործընկերության վերաբերյալ նոր փաստաթղթի պատրաստումը»,- նշել է նա:

Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ Թրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։

«Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան։ ԱՄՆ-ի հետ միասին մենք պլանավորում ենք մեր հետագա քայլերը ռուսական ագրեսիան դադարեցնելու և ամուր, հուսալի խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Ինչպես ասաց նախագահ Թրամփը՝ եկեք դա անենք: Մենք պայմանավորվեցինք պահպանել հետագա շփումները և պլանավորել առաջիկա հանդիպումները»,- գրել է Զելենսկին։