Իրանի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցել՝ Թրամփի ճնշման պատճառով

Լուրեր

30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ Թեհրանը հրաժարվում է բանակցել Միացյալ Նահանգների հետ, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ չէ լուծել խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նախընտրում է Իրանի հետ համաձայնության գալ միջուկային հարցի շուրջ, քան «այն ռմբակոծել գրողի ծոցը»:

«Բանակցությունները ենթադրում են պայմաններ։ Ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, իսկ հայտարարված առավելագույն ճնշումը չի նպաստում բանակցություններին։ Մենք «ոչ» ենք ասում հակառակ կողմի հետ բանակցություններին, քանի որ նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։ Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվեց Իրանի ջանքերի արդյունքում, բայց ամեն ինչ ավարտվեց նրանց միակողմանի ելքով»,- ասել է Ֆաթեմեհ Մոհաջերանին, փոխանցում է SNN-ը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս շաբաթ ասել է, որ թեև Դոնալդ Թրամփը բանակցությունների պատրաստակամություն է հայտնել, նա ավելի ու ավելի շատ հրամաններ է ստորագրում «հակաիրանական ինտրիգներով»: Այսպես՝ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականության վերսկսման մասին։

Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ «առավելագույն ճնշման» պատասխանը կլինի Իրանի «առավելագույն դիմադրությունը»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի